Այսօր ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ՝ 6,93:
Այս որոշումը, սակայն չի բավարարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Ըստ ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալիա Սարջանյանի' ընկերությունը պատրաստվում է հայտ ներկայացնել, ըստ որի, իրենք անհնար են համարում կազմակերպության պարտականություններն անհրաժեշտ ծավալով կատարելը:

 


Չգիտեմ այս կառույցի ղեկավարությունը ինչով է մտածում, սակայն փաստ է, որ հասարակության համբերության բաժակը լցվում է: Չի բացառվում, որ այն մարդիկ, ովքեր հունիսի 19-ին իրավացիորեն բողոքի ակցիա են անկցացնելու, ուղղակի հարցը լուծեն Բիբինի նկատմամբ անձնական հաշվեհարդարով: Սա այն դեպքն է, որ նախընտրելի կլիներ,եթե Բիբինը իրեն պահեր պատշաճ կերպով և որքան հնարավոր է շուտ լքեր Հայաստանը:

 


Իսկ ՌԴ-ն այս հարցում մտորելու տեղ ունի, որովհետև ռուսական ընկերությունները մեկը մեկի հետևից անփութության, վատ մենեջմենթի, մութ գործարքնների պատճառով կռախի առաջ են կանգնում՝ վտանգելով ՌԴ-ի «բարի համբավը»:

 

 

Ալիսա Մանուկյան