Եվգենի Բիբինը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի որոշմամբ 2011թ.-ին նշանակվել է «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն և հենց նշանակման պահից ստանձնել է տնօրենի պաշտոնը մինչ օրս: Այսինքն, արդեն 4 տարի և 5 ամիս է, ինչ Բիբինն է ՀԷՑ-ի տնօրենը:
Զարհուրելի է այն փաստը, որ Եվգենի Բիբինը բնակվում է Երևանի ամենաթանկ բնակելի գոտում՝ Տերյան 66 հասցեում կառուցված բազմֆունկցիոնալ բնակելի շենքում: Իսահակյան-Տերյան փողոցների հատման մասում տեղակայված այդ շենքում մեկ ամսվա վարձակալության արժեքը կազմում է միջինը 1400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ վաճառքի գինը 1 մ/ք –ի համար միջինը 2000 ԱՄՆ դոլար:

 

Բիբինն այս շենքում բնակվում է 2011 թվականից:Ըստ հավաստի աղբյուրների, Բիբինի համար վարձակալած բնակարանի մեկ ամսվա վարձը հասնում է մինչև 1500 ԱՄՆ դոլար, որը եթե բազմապատկում ենք ամիսների, ապա ստացվում է, որ Եվգենի Բիբինի բնակվարձը, որը գոյանում է 54 ամիսների վարձակալության արդյունքում և կազմում է 81 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարը Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով կազմում է 38 միլիոն 394 հազար դրամ:
2007-2015թթ-ին ՀԷՑ-ը պետք է կատարեր 102 մլրդ դրամի ներդրումներ, որոնք կոչված էին հուսալի և անվտանգ էլէլենրգիա սպասարկել սպառողներին, համակարգը բարելավել և այլն: Ներդրումները կատարելիս գնումներ են կատարել ավելի բարձր գներով, քան շուկայական գներն էին այդ ժամանակ, որի հետևանքով «լվացվել» է է մոտ 22մլրդ դրամ:

 

Կորուստների հետ կապված նշված ժամկետում տարեկան 1.5-2 տոկոս կորուստներն ավելի բարձր են եղել, ինչը կազմում է մոտ 25 մլրդ դրամ: Աշխատավարձերի ֆոնդն էլ այս տարիների ընթացքում 6.5 մլրդով ավելին է եղել, քան ներառված է սակագնում:
Փաստորեն 22 մլրդ ներդրումները, 25 մլրդ կորուստները, 6.5 մլրդ աշխատավարձի ավելցուկը լրջագույն թվեր են, և հիմնականում այս թվերի առաջացման տրամաբանության շրջանակներում էլ ՀԷՑ-ը փորձում է անտրամաբանորեն մտնել ՀՀ շարքային քաղաքացու գրպանը:

 

Սանասար Կարապետյան