Շատերին կարող է թվալ, որ լավ է, նույնիսկ շատ լավ է, որ լուրջ ընդդիմություն չունենք, որ քաղաքական դաշտում հանգիստ է, որ այլևս մեռյալ, ամորֆ վիճակ է…Մի խոսքով. «В Багдаде все спакойно»: Բայց այդ հին հեքիաթներում էր Բաղդադում հանգիստ, իսկ հիմա այնտեղ էլ հանգիստ չէ' միայն ռմբակոծություններ ու պատերազմ:

 

Ինչևէ…Անցնենք մեր Բաղդադին' Երևանին, Հայաստանին…
Ասեմ, որ այդ հանգստությունն ու ինքնագոհությունը խաբուսիկ է ու միայն շատ հիմար, ապուշ ու անմեղսունակ պետք է լինես, որ գոհ լինես քաղաքական դաշտի ճահճացումից…Ճահճի հոտից, մեռած կյանքից ու նեխած վիճակից գոհ են միայն ճահճի մեջ կռկռացող, փորները «արևկող» արած գորտերը…Հաճույքից կռկռացող, աչքերը դուրս թռած, իրենց կարգավիճակից ու հանգիստ վիճակից զարմացած…Ու այդ զարմանքի հաճույքից, պերմանենտ երազախաբությունից, ուղեղի գորշ զանգվածը սպառելուց անընդհատ կռկռալով, մի օր տեսնելու են ճահիճը չորացած…

 

Բայց քաղաքական դաշտը, կուսակցությունները, քաղաքական-կուսակցական գործիչները, նրանց հարողները դուք եք…Դուք եք մեղավոր, մեղքը բոլորինն է, մեղքը ՀՀ քաղաքացունն է…Այո′, մի զարմացի' քոնը…Քեզ մնում է այդ կարգավիճակում թուլանալ ու հաճույք ստանալ, ու հաճույքից անընդհատ կռկռալ…Այ դա քո մոտ լավ է ստացվում…
Իսկ մեզ իրոք լուրջ, ազնիվ, պետական-ազգային մտածողությամբ քաղաքական ուժեր, քաղաքական ազնիվ, նվիրյալ գործիչներ պետք են...Շատ են պետք...

 

Ռոբերտ Մելքոնյան