Հայրենական հարստության թալանը որդուն այլևս դարձնում է խորթ և օտար, ավելի նողկալի, քան առակի անառակ որդու' հորենական ժառանգությունը մսխելու արարքը: Իսկ թալանի արմատը մահացու մեղք համարվող ագահությունն է' մեկուսի երջանկություն ապահովելու մոլուցքով պայմանավորված: Հայրենի երկրի անառակների ճակատագիրը երկուսն են' հոգով դարձ դեպի հայրենիք կամ հոգևոր ստրկություն' սեփական որդիների վրա անեծք թողնելով:

 

«Հայրենիքը պատկերն է հայության» ճշմարտությունը այս դեպքում գործում է այնքանով, որքանով, որ հայ հանրությունը հանդուրժում է իր անառակների հայրենական հարստության մսխագործությանը:

 

Ռուբեն աբեղա Զարգարյան