Իսկ եթե հուզականը մի կողմ դնենք, Խզմալյանի հարցազրույցը լիովին տեղավորվում է Հայաստանի և ոչ միայն Հայաստանի վրա կիրառվող տեխնոլոգիաներում:
Ինչ է կատարվել: Հայոց Ցեղասպանության 100ամյակի միջոցառումներից հետո, երբ հայ ազգը մի պահ միավորվեց, շատ արագ պետք է ստուգվեր, արդյոք տարիներով մշակված և փայփայած ցանցերը աշխատունակ են:

 

Այն ինչ արվեց Խզմալյանի միջոցով քաղաքական տեխնոլոգիաների լեզվով կոչվում է «զոնդաժ» և «ցանցի թեստավորում» :
Տվյալ պարագայում ստուգվեց թե ինչպես է հայ հասարակությունը արձագանքում իր համար մերժվող (դեռ մերժվող) երևույթին , և ինչպես պետք է արձագանքի ինչ-որ ժամանակ չաշխատած ցանցը, որը պետք էր կամ պաշտպաներ Խզմալյանի արարքը իսկ վատագույն սցենարի դեպքում, սկսեր շեղել հոսքերը այլ ուղղություններով:

 

Ոչ մի լուրջ շարունակություն այս հարցազրույցը չի ունենալու, և միակ տուժողը այստեղ Խզմալյանն է, ով ուղղակի օգտագործվեց որպես փորձաճագար հասարակության տրամադրությունները ճշտելու և առկա ցանցերի մոբիլիզացման ստուգման համար:

 

Տիգրան Քոչարյան