Հեռուստատեսությամբ հաղորդավարն ամենայն լրջությամբ հրապարակում է լուրը՝ «Ազգային ժողովը խոպանչիների մասին օրենքն ընդունեց երկրորդ ընթերցմամբ»:

 

Փաստորեն, եթե «խոպանչի» բառն արդեն առնվազն հեռուստատեսությամբ գրական լեզվի բառապաշարի «անքակտելի» մաս է համարվում, առաջարկում եմ այսուհետ նույն հեռուստատեսությամբ, ասենք, «Շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը» կոչել «Սկոռու թազացման ռազմավարություն» իսկ «հրշեջների ջոկատը»՝ «պաժառնիկների թայֆա»

 

Վարդան Վոսկանյան