Օբամայի աշխատակազմի հայտարարությունը կրկին ապացուցում է, որ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»: Միացյալ Նահանգները երբեք չի զոհի իր ռազմավարական դաշնակցի շահերը:

 

Էդ ե՞րբ է պաշտոնական Վաշինգթոնը ծպտուն հանել, երբ Թուրքիան սնում և մեծացնում է Իսլամական պետության գրոհայիններին, անթաքույց հնարավորություն տալիս իր երկրում հանգստանալ ու կազդուրվել տարբեր մուսուլմանական ծայրահեղական խմբավորումների:

 

Մեր հույսը պետք է մեր վրա դնել, Օբաման էլ, իր նախորդներն ու հաջորդներն էլ նույն ուղեգիծն են բռնելու: Հա, ի դեպ, ցանկացած ոչ արևմտյան երկրի նման վերաբերմունքի պարագայում հիմա մեր տարատեսակ ակտիվիստները հսկայական քաղաքական ղալմաղալ էին սարքել: А здесь слабо?

 

 

Նարեկ Գալստյան