Երիտթուրքերի դատավարություն (1919-1920)
Օսմանյան կայսրության անկումից և 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո հաղթող երկրները պահանջեցին Թուրքիայից պատժել ռազմագերիների և հայերի դեմ հանցագործությունների մեղավորներին։ Առանձին կողմ էր կազմում Մեծ Բրիտանիան՝ պնդելով առաջին հերթին բրիտանական ռազմագերիների հետ դաժան վերաբերմունքի համար պատիժ և ապա միայն հայերի բնաջնջման։ Դատարանի աշխատանքների սկսվելուց առաջ Իթթիհաթի ղեկավարները՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Շաքիրը, դոկտոր Նազիմը, Բեդրին ու Ազմին, փախան Թուրքիայից։

 


Համաձայն մեղադրանքի՝ տեղահանությունները թելադրված չէին ռազմական անհրաժեշտությամբ կամ կարգապահական պատճառներով, այլ մտածված էին Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի կողմից, և դրանք ի վերջո զգացվեցին Օսմանյան կայսրության բոլոր անկյուններում (թուրք.՝ Memaliki Osmaniyenin hemen ee tarafnda)։ Ապացուցների հարցում դատարանը հիմնվում էր հիմնականում փաստաթղթերի, այլ ոչ թե վկաների ցուցմունքների վրա։ Դատարանն ապացուցված համարեց Իթթիհաթի ղեկավարների կողմից (թուրք.՝ taktil cinayeti) հայերի կազմակերպված սպանությունների փաստը։ Դատարանը բացակայող Էնվերին, Ջեմալին, Թալեաթին և դոկտոր Նազիմին ճանաչեց մեղավոր և հեռակա դատապարտեց մահապատժի։ Դատարանում ներկա մեղադրյալներից երեքը դատապարտվեցին կախաղանի միջոցով մահապատժի[125]։

 

 

Վլադիմիր Սարոյան