Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Վաթիկանում տեղ գտած երեկվա ելույթի պես ազդեցիկ, խորը ու իմնաստուն ելույթ շատ վաղուց չէր եղել։ Իրոք, դժվարանում եմ մտաբերել այսպիս խորը, համապարփակ և դիվանագիտական առումով շատ նուրբ ճառ, որ արտասանված լինի մեր եկեղեցապետերի կողմից։


Նախ, կուզենայի առանձնացնել այս ելույթի երկու հիմնական բաղադրիչները՝ հոգևոր ու հասարակական-քաղաքականը։


Ինչը ինձ շատ դուր եկավ հոգևոր կոմպոնենտում, ապա դա բացարձակ ինքնուրույն ու ինքնաբավ կեցվածքն էր, որով հանդես եկավ կաթողիկոսը։ Իր ճառի հենց սկզբից նա ընդգծեց իր ու իր եկեղեցու հավասարությունը՝ Պապի ու կաթոլիկ եկեղեցու հետ և դա արեց կիրառելով «եղբայր» եզրույթը, սակայն միայն դրանով չէ, որ սահմանափակվեց։ իր ելույթի ողջ ընթացքում Գարեգին Վեհափառը հանդես էր գալիս ոչ թե ինչ որ փոքրիկ ու սակավամարդ եկեղեցու քահանայապետի կեցվածքով, ով պատիվ ունի գտնվելու միլիարդից ավել հետևորդ ունեցող գիգանտ կաթոլիկ ճյուղի ղեկավարի գլխավոր տաճարում, այլ բազմադարյա պատմություն ունեցող և քրիստոնեաության ջատագով ազգի հոգևոր առաջնորդի կարգավիճակում, ով գնահատում է Պապի քայլն ու ուշադրությունը և դրա մեջ առաջին հերթին տեսնում է ոչ թե վերադասի վերչաբերմունք, այլ քույր եկեղեցիների հոգևոր միասնությունը խորհրդանող և քրիստոնեության ոգուն հարիր քայլ։ Ու հենց այդ քրիստենեական միասնականության ու դավանաբանական հակադրումները՝ ընդհանրացնող ու մերձեցնող քայլերի կարևորությունն ընդգծելով էլ գարեգին Բ-ն եզրափակեց իր ելույթի հոգևոր մասը։


Պակաս տպավորիչ չէր ելույթի հասարակական-քաղաքական մասը, որում կաթողիկոսը միանգամից մի քանի կարևորագույն մեսսիջներ հղեց ամբողջ աշխարհին։ Անչափ շնորհակալ եմ վեհափառից, որ նա հատուկ ընդգծեց, որ Ցեղասպանության ողբերգությունն իր ողջ ցավով ու արյամբ, այսօր խորհրդանշում է ոչ թե մեր թուլությունը, այլ ընդհակառակը՝ այն անսահման քրիստոնեական հզորությունը, որը օգնեց մեր ազգին չուրանալու իր արմատները, փրկել իր բեկորները և հարյուր տարի անց՝ ուղղել իր մեջքը։ Միևնույն ժամանակ, կաթողիկոսը ուղղակիորեն կապեց հայոց Ցեղասպանության հետ հետագայում տեղ գտած այլ ցեղասպանությունները՝ դրանք անբանելով հետևանք նրա, որ ժամանակին աշխարհը չկանծեց մեր նկատմամբ ոճիրը ու նախադեպ ստեղծեց և այսօր էլ պակաս կարևոր է, որ աշխարհը փոխի իր ոսկրացած դիրքորոշումը ու պասիվ ընդվզման քաղաքկանությունը ցեղասպանությունների հանդեպ, իսկ դրա համար պետք է այդ թվում նաև ճանաչել հայոց ցեղասպանությունը, ինչի կարող է նպաստել նույն կթոլիկ եկեղեցու արխիվենրի հանրայնացումը։ Բացի դրանից, շատ դուրս եկավ այն, որ կաթողիկոսը այսօրվա մեր աշխարհաքաղաքական կացությունը ուղղակիորեն ու տրամաբանական կապով կապեց Հայոց ցեասպանության հետ ու Արցախում մեր պայքարը մատուցեց, որպես ցեղասպանության դեմ մեր պայքարի շարունակություն հադիսացող փուլ, իսկ թուրք-ադրբեջանական բլոկադան՝ հայատյացության ու ցեղասպանելու ցանկության նորովի դրսևորում։


Մի խոսքով, շատ գրագետ ու դարակազմիկ ճառ էր, որը հարիր էր այս դարակազմիկ իրադարձությանը։ Շատ կցանկանայի, որպեսզի մեր կաթողիկոսը շարունակի այս տպավորիչ քաղաքականությունը, որը որակական նոր երանգ է տալիս ինչպես կաթողիկոսի, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու կերպարին՝ հատկապես միջազգային քաղաքականության ոլորտում։

 

 

Վազգեն Ղազարյան