Ապրիլի 1-ին Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բժշկական անեկդոտ.
1. Կինը հայտնաբերել է, որ հղի է, եւ եկել գինեկոլոգի մոտ.
– Բժիշկ, ինչպե՞ս դա կարող էր պատահել, չէ որ ես ու ամուսինս ընդունել ենք Ձեր նշանակած հորմոնալ հակաբեղմնավորիչները:
- Իսկ դուք հաստա՞տ դրանք կանոնավոր եք ընդունել:
- Դե, գուցե, ես մի երկու անգամ մոռացել եմ, բայց ամուսինս դրանք ընդունում էր ամեն օր:
2. —Բժիշկ, ես խոսում եմ ինքս ինձ հետ:
—Ամեն ինչ նորմալ է, դա ներքին երկրխոսություն է:
—Բժիշկ, բայց ես անգլերեն եմ խոսում ու չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը:
3. Երեկ ընկերուհիս որդի է լույս աշխարհ բերել: Այսօր պատմում է՝ պառկած եմ ծննդատանը, ցավերս չեն դադարում, հանկարծ հայտնվում է երիտասարդ մի բժիշկ, հանում բջջայինը, ժպտում եւ ասում. «Դե, գուգլ, ինչպե՞ս ծննդաբերություն ընդունել»:
Ընկերուհիս շոկի մեջ է, իսկ բժիշկը՝ մի վախեցի, կատակեցի:
Վախից նա ծննդաբերել է երկու ժամվա ընթացքում:

 


4. Մի տղամարդ իր կնոջը բերել է հետազոտության: Բազմաթիվ անալիզներից հետո բժիշկը մենակ է մնացել տղամարդու հետ եւ ասել: «Երկուսից մեկը՝ Ձեր կինը կամ սկլերոզ կամ հոնորեա ունի»: «Իսկ ինչպե՞ս իմանամ՝ որ մեկն է»: Բժիշկը խորհուրդ է տվել. «Գիշերը նրան ճանապարհին մեքենայից դուրս գցի, եթե տուն գա, հանկարծ սեքսով չզբաղվեք»:
5. Անքնությամբ տառապող բռնցքամարտիկը բժշկի է այցելել:
Բժիշկը խորհուրդ է տվել՝ երբ պառկում եք քնելու, հաշվեք մտքում՝ մեկ, երկու, երեք, մինչեւ քնեք:
- Դա ինձ համար չէ, բժիշկ, հենց հասնում եմ իննի, վեր եմ թռնում։
6. Իմ աջ ոտքը ինձ հանգիստ չի տալիս, անընդհատ ցավում է
- Դա տարիքի հետ է կապված
- Ձախ ոտքս էլ է նույն տարիքի, բայց չի ցավում:
7. Զրուցում են երկու հոգեբույժ.
—Ի՞նչ եք մտածում՝ կատվի հետ խոսելը խելագարության նշան է թե ոչ:
—Դա խելագարություն չէ, խելագարությունն այն է, երբ կատվի ներկայությամբ վախենում ես ավելորդ բաներ ասել:

 


8. Մի պապիկ գալիս է բժշկի մոտ եւ ասում.
- Բժիշկ, ես ութսուն տարեկան եմ, բայց դեռ ընկած եմ աղջիկների հետեւից:
- Բայց դա լավ է:
- Հմմ, երեւի, բայց ես մոռացել եմ՝ ինչի համար:
9. Բժիշկներ.
- Այժմ մարդիկ ոչ միայն իրենք իրենց են ախտորոշում, այլ նաեւ պատրաստ են վճարել դրա համար։
- Չի կարող պատահել:
- Երեկ մի երիտասարդ էր եկել, համոզված էր, որ հարթաթություն ունի, փող էր առաջարկում, որ հաստատեմ ախտորոշումը զինկոմիսարիատում:
10. - Բժիշկ ես հետեւեցի ձեր խորհրդին եւ սկսեցի սեղանի թենիս խաղալ:
- Հիանալի է: Ի՞նչ արդյունքներ կան:
- Մեկ շաբաթվա ընթացքում 1.5 կիլոգրամ նիհարել եմ:
- Քիչ է, շատ քիչ, ես օրական մեկ կիլոգրամ եմ նիհարում:
- Բայց այդ ինչպե՞ս:
- Մենակ եմ խաղում:

 

 


Վրեժ Հովսեփյան