Այսօր այս հարցով մի փոքր քննարկում եղավ՝ ուզում եմ կիսվել. ես, ընդհանրապես, խիստ ազատական հայացքների անձ եմ, ու հենց այդ ոգով էլ դաստիարակել եմ իմ աղջկան: Բայց ես դեմ եմ այսպես կոչված միասեռական «ընտանիքին», հատկապես այդ սոցիալական բջջի կողմից երեխա որդեգրելուն, ինչը դեմ է բնության օրենքներին, քանի որ միասեռ ընտանիքում երեխա չի կարող ծնվել նույնիսկ տեսականորեն, որքան էլ գիտությունը առաջ գնա:

 

 

Այդ երևույթը միաժամանակ կաղում է մարդու իրավունքների տեսակետից. եթե պետությունը օրենքով պաշտպանում է միասեռ անձանց՝ իրար սիրելու և իրար հետ «քվազի ընտանիք» կազմելու «իրավունքը», ապա նույն այդ օրենքը խախտում է փոքր էակի, որն ի վիճակի չէ պաշտպանելու իր իրավունքները, լիարժեք հայր և մայր ունենալու բնական և սոցիալական իրավունքը. լիարժեք հայրը կամ մայրը փոխարինվում են «քվազի» տարբերակով: Կարծում եմ, որ լիարժեք ծնողներ ունենալու իրավունքը անհամեմատ գերակշռող է «միասեռականների իրավունքի» նկատմամբ, ուրիշ հարց, որ երբեմն կամ հաճախ ծնողները բաժանվում են, ու երեխան/երեխաները մնում է/են մեկ ծնողի խնամքին, չնայած այդ դեպքում արդեն երեխան մեծանում է բարդույթներով ձևավորված (ստորագրում եմ՝ սեփական դստեր լիարժեք հայր):

 

 

 

Վախթանգ Սիրադեղյան