Բոլորս էլ ցանկանում ենք տուն վերադառնալուն պես զգալ մեզ ինչպես անվտանգ ու խաղաղ նավահանգստում, ուր մեզ սպասում են և սիրում, հասկանում ու գնահատում: Սակայն արդյոք իրականում այդպե՞ս է մեր ընտանիքներում, և ի՞նչ կարելի է անել հակառակ պարագայում…
Նախևառաջ հարկավոր է ներողամիտ լինել միմյանց նկատմամբ, սիրելիների հանդեպ առավել համբերատար գտնվել:
Չպետք է երբևէ բղավել մեկը մյուսի վրա և հատկապես երեխաների կամ հյուրերի ներկայությամբ հարաբերություններ պարզել:
Եթե հարկ է, պետք է զիջել սեփական հաղթանակը կողակցին, ջարդված տաշտակի առջև հայտնվելը պատվաբեր չէ:
Դիտողություն անելու անխուսափելիության դեպքում հարկավոր է դա անել սիրով և մեղմորեն:
Երբեք չպետք է հիշել անցյալի սխալները. երբե´ք:
Հարկավոր է հաշտվել մինչ քնելը, չպետք է անտեսել սիրելիի վիրավորվածությունը և վրդովմունքը:
Շարունակությունը լսիր հոլովակում կամ կարդա այստեղ