Ժողովու′րդ, երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստում հայտարարեց, որ իրենց կուսակցությունն այսուհետ ընդդիմություն է:


Ի հավելումն կուսակցապետուհու կամ «ճշգրտելու» նպատակով, ԲՀԿ մի քանի «լուրջ դեմքեր» երեկ արդեն հայտարարել են, թե կուսակցությունը գործելու է կառուցողական ընդդիմության դաշտում:


Այսինքն ի՞նչ, հիմա ՀԱԿ-ը, ժիրիկնոցը, մյուսները քանդողական կամ ավիրող ընդդիմություն ե՞ն…


Հիմա մեր քաղաքական դաշտ ասեմ, համակարգ ասեմ, թե ինչ ասեմ'շատ յուրահատուկ ու շատ հայավարի է, մի խոսքով մերն ուրիշ է…Կենտրոնամետ, այլնտրանքային ունեինք, կառուցողական ունեցանք, քանդողը միշտ կա ու կա, մնաց Նիկոլի ինստիտուտուցիոնալը…


Ինստիտուտուցոնալ մեթոդներով կկառուցենք' կքանդենք, կկառուցենք' կքանդենք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան