Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների մեկնարկը պետք է ազդարարի քաղաքական մշակույթի նոր որակի մասին: Հետևաբար տեղին չեն տարատեսակ հիստերիկ մեկնաբանությունները: Այլ կերպ ասած, տեղի են ունենում գործընթացներ, որոնք վկայում են այն մասին, որ քաղաքական ակտորները (այդպիսիք են նաև ընդդիմադիր ուժերը, հակառակ դեպքում իրենք քաղաքականության մեջ անելիք չունեն) իրենց գործողությունները տեղափոխում են ռացիոնալ քաղաքական կոմմունիկացիաների դաշտ: Մյուս կողմից սա վկայում է այն մասին, որ տարիներ շարունակ ընդդիմադիր ուժերի հրապարակային-հանրահավաային մտածողությունը իրեն արդեն սպառել է ու ժամանակն է հրաժարվելու ոչնչի չբերող այդ միջոցից: Հիմա բոլոր ուժերն էլ հնարավորություն ունեն ստեղծված դաշտում ունենալ իրենց ներդրումը և պետք է օգտագործեն այդ հնարավորությունը: Չմոռանանք, որ քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան համաձայնությունների ու պայմանավորվածությունների արվեստ:

 

 

Կնյազ Սարոյան