Հոգեբանները համոզված են, որ եթե մարդը կարողանա հասկանալ իր զրուցակցի ընդունած դիրքի և շարժումների նշանակությունը, ապա բոլոր նրա գաղտնի մտադրությունները պարզ կդառնան, կբացահայտվեն:

 

Ընդհանուր առմամբ ժեստերի լեզվով առաջին հերթին մենք կարողանում ենք արտահայտել մեր բարձրագույն զգացմունքները՝ սերը, հրճվանքը, տարակուսանքը, զարմանքը, ցասումը, հետաքրքրասիրությունները և այլն:

 

Այժմ թարգմանաբար կներկայացնենք համր լեզուն հասկանալու և ճիշտ մեկնաբանելու մի շարք օրինակներ:

 

1.Մարդը տրորում է քիթը կամ այն շոշափում է:


Համարվում է

Նա ճիշտ չի խոսում, սուտ է ասում:

 

2. Մարդը քորում է ծոծրակը կամ գլխի ականջնամասի հետևը:

Համարվում է

Տվյալ պահին նրան վստահել չի կարելի:

 

3. Ձեր զրուցակիցը ձեռքերը կանթել է, ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին:

Համարվում է

Նա ձեր նկատմամբ ագրեսիվ, թշնամաբար է տրամադրված կամ համաձայն չէ ձեզ հետ:

 

4. Մարդը կրծքի վրա խաչաձևել է ձեռքերը:

Համարվում է

Այդպես են ներկայանում ագրեսիվ տրամադրությունները:

 

Շարունակությունը՝ այստեղ