Գաղտնիք չէ, որ հայերս ծայրահեղ իրավիճակներում դառնում ենք չափազանց հնարամիտ ու գործունյա: Այդ հատկանիշները հատկապես դրսևորվեցին 1990-ականների սկզբին, երբ երկիրը ծանր օրեր էր ապրում: Շատերդ կարող եք զանազան դրվագներ վերհիշել, թե մարդիկ ինչ ելքեր էին գտնում այս կամ այն իրավիճակը հաղթահարելու համար: Լուսանկարը, որ ներկայացնում եմ, դրանցից ընդամենը մեկի ապացույցն է: 

 

 


1992 թվականին երևանցի Ռոբերտ Սահակյանը էներգետիկ ճգնաժամը հաղթահարեց իր գիտելիքների ու սրամիտ լուծումների օգնությամբ: Բնակարանի պատշգամբում տեղադրված այս ինքնաշեն սարքը 4 մ/վայրկյան քամու դեպքում Սահակյանների ընտանիքին տալիս էր 100 վատտ-ժամ էլեկտրաէներգիա: Դա լիովին բավարար էր առաջին անհրաժեշտության կենցաղային ու առօրյա հոգսերը հոգալու համար:



Հովիկ Չարխչյան