Հասկացությունների մանիպուլյատիվ օգտագործումը, առանց տալու դրանց հստակ սահմանումները, հումանիտարների մի մեծ հատվածի ամենասիրած հնարքն է։ Դա նրանց հնարավորություն է տալիս կամայական ձևով մեկնաբանել տվյալ հասկացությունը և դրանով իսկ մոլորեցնել անտեղյակ ընթերցողին՝ հետևաբար նաև լայն հասարակական զանգվածներին։ Իհարկե, ոչ բոլոր հումանիտար մասնագիտության տեր մարդիկ են այսպես վարվում։ Սա նրանց ամենաանբարեխիղճ ու խարդախ արհեստակիցների սիրած զբաղմունքն է։


Երբ ես ասում եմ որ դեմ եմ Հայաստանում Մայդանին, ես նկատի ունեմ երրորդ մայդանը որը իր մի շարք հատկանիշներով էապես տարբերվում էր Ուկրաինայում կայացած նախորդ երկու մայդաններից։


Նախորդ երկու մայդաններում դրված հիմնական խնդիրը եղել է Ուկրաինայում իշխանափոխության հարցը։ Իսկ երրորդ մայդանում այդ հարցը հիմնականը չէր և ածանցյալ էր հիմնական հարցին՝ Ուկրաինայի կողմնորոշման հարցին։ Հիմնական հարցը երրորդ մայդանում եղել է Ուկրաինայի կողմնորոշման կտրուկ շրջադարձը Ռուսաստանից դեպի Արևմուտք։


Նման կտրուկ շրջադարձը չէր կարող անհետևանք անցնել այդ երկրի համար որովհետև կատարվում էր լուրջ աշխարհա-քաղաքական փոփոխություն աշխարհի այդ կարևորագույն հատվածում և շոշափում էր հզորությամբ աշխարհում երկրորդ պետության՝ Ռուսաստանի կենսական շահերը։


Աշխարհի նորագույն պատմության վերջին երեք հզոր երկրներից ոչ մեկը նման հսկայական փոփոխությունը չէր կարող անաղմուկ կուլ տալ։ Ահա այդ աղմուկի ականատեսն ենք մենք երբ նրան զոհ գնացին տասնյակ հազարավոր կյանքեր և դեռ մարդկությունը ոչ էլ գիտի ինչպես հանգեցնի այդ ահավոր կոնֆլիկտը որպեսզի այն չվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի։


Այսպիսով ես պնդում եմ որ, ելնելով Ուկրաինայում ընթացող պրոցեսներից, ներկա փուլում Հայաստանը դեռ պատրաստ չէ կտրուկ դնելու իր կողմնորոշման փոփոխության հարցը ։ Մենք ինչ որ հանգամանքներից ելնելով 90-ականների սկզբին ընդունել ենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցի կարգավիճակը և այդ կարգավիճակը այսօր փոխել տրամագծորեն հակառակին՝ Արևմտյանին, մենք չենք կարող։ Բացի նրանից որ չունենք անհրաժեշտ ռեսուրսները, նաև այնքան ուժեղ չենք որ գնանք Ռուսաստանի հետ կոնֆլիկտի և նման մտադրության դեպքում անհապաղ կվտանգենք Արցախի հարցին։


Մենք հստակ պիտի ասենք որ ուզում ենք երկրում կատարել իշխանափոխություն առանց կպնելու մեր կողմնորոշման ներկա իրավիճակին։

 

 

Համլետ Աբրահամյան