Լևոն Տեր-Պետրոսյանը աշխատանքի հարուստ հումք ստացավ։ Հրապարակները նրա տարերքն են, ծառուկյաններին ղեկավարելը' իր հաճույքը։ Եթե ԲՀԿ-ն իսկապես որոշել է հանրահավաքներ կազմակերպել ՀԱԿԿ-ի ու «Ժառանգության» հետ միասին, ապա պարզ է, որ այդ շարժման քաղաքական դեմքը դառնալու է հենց Տեր-Պետրոսյանը։ Հատկապես, որ Ծառուկյանն ինքն էլ գիտակցում է, որ օժտված չէ նման հատկանիշներով։


Իսկ թե ինչպես է կարողանում ՀԱԿԿ առաջնորդն ընդդիմություն ղեկավարել, բոլորս արդեն տեսել ենք։ Բոլորին հայտնի է նրա ոճը, գործիքակազմը, սխեմաներ գծելու ձեռագիրը, ամբիցիաներն և այլն։ Վստահ եմ' ԲՀԿ-ում նույնպես հասկանում են, որ տապալված գործ է։ Բայց ի՞նչ արած։ Ուրիշ տարբերակներ չունեն։ Գոնե ցույց կտան, որ փորձել են պայքարել։

 

 


Հրանտ Մելիք-Շահնազարյան