Լյուդովիկոս XV‐ի թագավորության ժամանակաշրջանում Ֆրանսիայում հայտնի էր մարքիզ Դոնասեն Ալֆոնս Ֆրանսուա դե Սադը, ով մարդկության հիշողության մեջ մնացել է իր էրոտիկ–սադիստական վարքագծով։ Նա գրող էր, փիլիսոփա և արիստոկրատ, ով անսահման ազատություն էր քարոզում, որը չէր սահմանափակվի ո՛չ կրոնով, ո՛չ անհավասարությամբ, ո՛չ իրավունքներով:

 

Հոգեբանության մեջ հայտնի ամենաայլանդակ իրողությունը սադիզմն է' իր բոլոր դրսևորումներով։ Եվ այդ հոգեբանական արատը կապվում է մարքիզ դե Սադի անվան հետ։ Նա եղել է հայտնի տոհմի շառավիղներից մեկը։ Ծնվել է 1740 թ.։ Զինվորական կարիերան սկսել է 14 տարեկանից' հաշվառվելով թագավորական
գվարդիայում։ 23 տարեկան մարքիզը, ով արդեն ուներ կապիտանի աստիճան, ձանձրանալով զինվորական ծառայությունից, որոշում է տեղափոխվել պահեստազոր' հանգստանալու. ամուսնանալու նպատակով։ Հենց այդ տարիներին նրա վարքագծում նկատվում են «սեռական անկարգություններ», Փարիզում սկսում են խոսել նրա վտանգավոր արկածների մասին։

 


Եվ ահա 1786 թ. մարքիզի խելահեղ պատմությունները հասնում են Լյուդովիկոս XV թագավորին։ Իր «սանձարձակության», «չարության» համար դե Սադը 5 օր ազատազրկվում է, որից հետո նրան ուղարկում են գավառ։ Բայց Փարիզն ու ապագա սիրուհիների տեսիլքները ձգում ու մթագնում են մարքիզի բանականությունը։ Շուտով մոլության ու անառակության ճանապարհը նրան բերում է օպերային պարուհի մադամ Բովուազինի մոտ, ով հայտնի էր իր անառակ վարքով. նրա մոտ էլ հենց շարունակվում է Ալֆոնս դե Սադի «սեռական դաստիարակությունը»։ Ժամանակակիցները նրա մեջ տեսնում էին արտասովոր խելքի տեր մի մարդու, համարում էին խիստ հետևողական, շփվող, հնարամիտ։ Դե Սադը պարահանդեսների և թատրոնի մեծ սիրահար էր, թատրոնում իր հմտություններն է փորձել որպես դերասան և ռեժիսոր։


1768 թ.–ին մարքիզը իր հետ քաղաքից դուրս զբոսնելու է հրավիրում մի մուրացիկ աղջկա։ Մեկ շաբաթից ողջ Փարիզը սկսում է խոսել ծագած սկանդալի մասին։ Մարքիզը ահաբեկելով' կապում է նրա ձեռքերը և սկսում է ճիպոտով ձաղկել' մինչև արյունոտվելը։ Հետո կապում է նրա վերքերը և պահում մութ սենյակում։
Աղջկան հաջողվում է ձեռքերն արձակել և պատուհանից փախչել։ Անցորդներն աղջկան գտնում են մահամերձ վիճակում։ Դե Սադին բանտարկում են, բայց կարճ ժամանակ հետո նրան հաջողվում է կաշառքով ազատվել և նույնիսկ աղջկան մեղադրել շորթման մեջ։

 

Շարունակությունը այստեղ