Դու արժանի ես լինել այնպիսի մեկի հետ, ով քեզ կստիպի ժտալ, մեկի, ով քեզ չի թերագնահատի ու ցավ չի պատճառի։


I Մենք կհիշենք, որ յուրաքանչյուր մարդ ու յուրաքանչյուր փոխհարաբերություն տարբեր է: Մարդիկ չեն սիրահարվում նմանություններին, այլ տարբերություններին։ Եղիր քո կատարյալ եսը։ Մենք կատարյալ չենք բոլորի համար, մենք կատարյալ ենք միայն մի քանի հոգու համար, ովքեր ժամանակ են ծախսում մեզ իմանալու ու սիրելու համար այնպիսին, ինչպիսին կանք։ Եվ հենց այս մի քանի հոգու համար մեր անկատարություններով կատարյալ անհատականությունը հենց այն է, ինչ նրանք սիրում են մեր մեջ։


II Մենք կլսենք միմյանց ուշադիր՝ առանց միմյանց քննադատելու։ Չափազանց հեշտ է նայել ինչ-որ մեկին ու նրա մասին որոշակի կարծիք կազմել։ Այն, ինչ տվյալ մարդը ցույց է տալիս հասարակությանը, ներսում թաքնված այսբերգի միայն մի փոքրիկ մասնիկն է, որը դու տեսնում ես։ Ու շատ հաճախ այն ծածկված է ամեն տեսակ ճաքերով ու սպիերով, որոնք ձգվում են մինչև հոգու խորքը։ Երբեք մի՛ դատիր։ Սովորիր հարգել ու ճանաչել նրա զգացմունքները։ Ուշադրություն դարձրու նրան։ Ներկա եղիր։ Միշտ չէ, որ մենք խորհրդի կարիք ունենք, երբեմն մենք պարզապես կարիք ունենք, որ մեր ձեռքը բռնեն, լսեն մեզ ու սրտանց հասկանան։ Երբեմն պետք է խոսել, երբեմն էլ լռել։ Իրական իմաստությունն այն է, երբ գիտես դրանց տարբերությունը։ Եվ այս տարբերությունը կարող է կամ կառուցել, կամ էլ քանդել մեր հարաբերությունները։


Շարունակությունը լսիր հոլովակում կամ կարդա  այստեղ