Եկեք մի պահ ենթադրենք որ հայտնի անմարդկային հանցագործության մեջ մեղադրվող Պերմյակովի մասին այս բոլորը ճշմարտություն է և նրա կյանքի մինչ այս դեպքը եղած նկարագիրը ասում է որ նա չէր կարող կատարել այսպիսի հանցանք։ Հանցանքը կատարված փաստ է։ Նա խոստովանել է որ ինքն է այն կատարել։ Նրանից ծեծ ու ջարդով չեն այդ խոստովանությունը կորզել։

 

 

Ուրեմն նա գիտակցված է գնացել այդ հանցանքին լինելով նորմալ բանականության և նորմալ նկարագրի տեր մարդ։ Այս բոլորից հետո ես եզրակացնում եմ որ նման մարդուց երբեք հնարավոր չի լինի իմանալ հանցանքի իրական շարժառիթները։ Նրանք հաստատ շատ լուրջ են և այս տղան չի խոստովանի դրանք։ Այստեղից թունդ գաղափարականի հոտ է փչում։ Քննիչների գործը շատ դժվար է լինելու եթե իհարկե նրանք մտադրված են մինչև վարջ գնալ ու վեր հանել այս հանցանքի մասին ամեն ինչ։

 

 

Համլետ Աբրահամյան