Չէի ցանկանա այս օրով խոսել Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության մասին, քանի որ չունեմ համապատասխան մասնագիտական կրթություն, որը ինձ թույլ կտար օրենքի շրջանակներում վերլուծել և խելամիտ վարկած գտնել, բայց չեմ կարող չկիսվել այն կարծիքը, որը իմ մոտ հենց դեպքի հաջորդ օրվանից է ձևավորվել:

 

 


Երբ գտնվում է պերմյակովը, նա տեղափոխվում է ռուսական ռազմաբազա, մինչ այդ հանցագործության վայրում թողնում իրեն մատնացույց անող իրեր, որը ըստ ինձ շատ լուրջ կասկածելի է, թե ինչո՞ւ է <պատահական> սկզբունքով մարդկանց սպանած անձը իր հագուստը թողնում դեպքի վայրում, այսինքն նա ցանկացե՞լ է հանձնվել իրավապահներին, այդ դեպքում ինչո՞ւ միանգամից չի հանձնվել:
Գյումրիին վատ ճանաչող պերմյակովը <պատահաբար> հասնում է ռազմաբազայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ավետիսյանների բնակարան, այդ ինչպե՞ս է, որ դասալիքը, փոխանակ փախչի ավելի քիչ մարդկանցով լի վայրեր, այլ գնում է դեպի քաղաքի կենտրոն և կոտրում հենց Ավետիսյանների բնակարանի պատուհանը և մտնում ու սպանդ կատարում:

 

 


Ամենակարևորը այն է, որ ըստ պերմյակովի խոսքերի, նա պատահական է մտել Ավետիսյանների բնակարան ջուր խմելու, սակայն վախենալով դեմը դուրս եկած Ավետիսյանից' գնդակահարում է, ապա և գնդակահարում այդ ընտանիքի մյուս անդամներին, ովքեր քնած վիճակում են եղել և իմ կարծիքով նման դեպքում, ստահակը ոչ թե պետք է սկսեր գնդակահարել, այլ վախից կփախչեր մեկին սպանելով: Բացի այդ, եթե նա վախից սպանած լիներ այդ ընտանիքին, ապա գտնվելուց հետո կխոստովաներ և կասեր չէի ցանկանում, կներեք, ինչպես անում են շատ հանցագործներ ձերբակալվելուց հետո, բայց ինչպես տեսնում եմ, ոչ մի լրատվամիջոց նման բովանդակությամբ նյութ չի հրապարակում, որն էլ նշանակում է, որ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՍՏՈՒՄ Է, կամ ստում է հենց նրան հարցաքննած անձինք:

 

 


Հ.Գ.1. Ինչո՞ւ չեմ գրում ձերբակալված այլ գտնված պերմյակով, քանի որ պերմյակովը ձերբակալված չէ, քանի որ գտնվում է ռուսական ռազմաբազայում այնպես, ինչպես գտնվել է այնտեղ մինչ սպանությունները իրականացնելը: Չեմ կարծում էր ռազմաբազան հանդիսանում է նաև մեկուսարան կամ բանտ: Եթե ռազմաբազան մեկուսարան է, ապա պերմյակովն էլ ոչ թե ռուս զինվորական է, այլ ռուս հանցագործ, որը իր պատիժն է կրել ռուսական 102 ռազմաբազայում:

 

 


Հ.Գ.2. ՌԴ-ի ժողովուրդը, որը իրոք ցավում է և տանջվում Ավետիսյանների համար' մեղավոր չեն, մեղավոր են այն մարդիկ, ովքեր փորձում են թաքցնել իրական դրդապատճառները և մեղավոր են այն հայերը, ովքեր գտնվելով ՌԴ-ում, ուղղակի սատարում են վերոնշյալ պետական գործիչներին: Կան հայեր, որոնք իրենց այսպես ասած պուտինամոլ են անվանակոչել և գնտվելով այդ երկրում ոչ միայն չեն սգում, այլ մի բան էլ պաշտպանում ռդ-ի վարած քաղաքականությունը:

 

 

Սևակ Հովհաննիսյան