Ադրբեջանցի վահաբականներն անդրադարձել են հունվարի 20-ի Բաքվի դեպքերին, ընդ որում բավական բացասական երանգով: Ուշագրավն այն է, որ հենց նույն անձինք անցյալ տարվա օգոստոսին սահմանային բախումների արդյունքում սպանված ադրբեջանցի զինվորներին անվանել էին լեշ: Աբու Օմար մականունով ադրբեջանցի օգտատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 《Այժմ այս անհավատներն իրենց սգո օրերից հանդիսացող հունվարի 20-ի դեպքերն են նշում:

 

 

20-25 տարի առաջ մի խումբ անհավատներ մյուս անհավատների խմբից ազատվելու համար լցվեցին փողոցները, մի դար ուլ-քուֆր (անհավատների երկիր) հանդիսացող ԽՍՀՄ-ից ազատվելու և մեկ ուրիշ դար ուլ-քուֆր' անկախ Ադրբեջան ստեղծելու համար ցույցեր անցկացրին: Անհավատ ռուս զինվորն էլ եկավ և այս անհավատների լեշերը տեղում փռեց (բառացի թարգմանություն): Գիշերը ինչ պարապ մարդ, մարմնավաճառ, համասեռամոլ, քրիստոնյա, հրեա և այլ անհավատներ փամփուշտի տարափի տակ ընկնելով սատկեցին: Անհավատները կոտորեցին իրար: Հիմա սրանք իրենց անհավատներին շահիդ (նահատակ) կոչելով անարգում են իսլամը: Սիրիայում կռվող մեր եղբայրներին և մի անկյունում իր մարմինը վաճառողին արդյո՞ք կարելի է նույն կերպ շահիդ կոչել:

 

 

Աստծո օգնության Դաուլան (Իսլամական պետություն) կհասնի էստեղ ու սրանց քոքը կկտրի... հունվարի 20-ի զգույշ եղեք' մի նայեք կեղտոտ հեռուստաալիքները, ձեր երեխաներին մի ուղարկեք դպրոց, որ նրանց ուղեղը չթունավորվի հունվարի 20-ի դեպքերով: Մի մտեք մետրո, այնտեղ սգո հարամ երաժշտություն միացված կլինի: Աստվուն աղոթենք, որ Իսլամական պետությունը շուտ հասնի էստեղ և այս կեղտոտ անհավատ երկիրը բոցավառվի Շարիաթի կրակներով》:
Հիշեցնենք, որ վահաբականությունը կամ սալաֆիզմը իսլամի ամենածայրահեղ ուղղությունն է, որը մերժում է ոչ միայն այլ կրոնները, այլև իսլամի այլ, ավելի հանդուրժողական ուղղությունները: Հենց այս մարդիկ են այսօր գնում և կռվում Սիրիայում: Չի բացառվում, որ ծայրահեղականները շատ շուտով դառնան Ադրբեջանի հիմնական հինգերորդ շարասյունը, եթե արդեն չեն դառել:

 

 

Սարգիս Ասատրյան