Հարգելի, ռուսամետներ, կամ ռուսատյացներ, խնդրում եմ առանց էմոցիաների և իլյուզիաների նայեք աշխարհին:
Ռուսաստանը մեծ երկիր է, ռուս ազգը հսկա տարածքների մեջ ապրելու սովոր ազգ է:
Չեչենական պատերազմի ժամանակ, երբ ռուս զինվորը կռվում էր չեչենների դեմ, ռուս պոլիտիկներն ու գեներալները զենք ու ստրատեգիական նշանակության ինֆորմացի էին ծախում չեչենների վրա: Դա հազար անգամ ապացուցված փաստ է:
Ուրեմն, Ադրբեջանի վրա զենք ծախելու վրա մի զարմացեք:
Ռուսները հանգիստ հանձնել են Մոսկվան, հետո ետ գրավել:

 

 


Ռուսները 20 միլյոն զոհ են տվել անցյալ դարի 10-45 թվականներին, այդք գնով ձեռք բերել Եվրոպայի կեսը, հետո առանց կրակոցի ու առանց կոպեկի թողել դուրս են եկել:
Ռուսները անցած 20 ամյակում իրենց երկրից մոտ մեկ տրիլիոն դոլար գողացել և տարել են իրենց թշնամի ՆԱՏՕ ի անդամ երկրներ:
Օրինակներն անթիվ են...
Սա չի նշանակում, որ ռուս ազգը լավ, կամ վատ ազգ է, որ Ռուսաստանը լավ, կամ վատ երկիր է:Այդ մարդիկ էսպես են ապրել և դեռ երկար կապրեն: Դա նույնն է, եթե ասենք հնդիկները վատ ազգ են, որովհետև փնթի երկիր ունեն: Դա այդ ազգի կենսակերպն է...

 

 


Խնդրում եմ, վերցրեք քարտեզը և հանգիստ, առանց էմոցիաների նայեք մասշտաբները:Նայեք Հայաստանի ու Ղարաբաղի քարտեզին և համեմատեք այն տարածքների հետ, որոնք ոչ վաղ անցյալում կորցրեց Ռուսաստանը:
Դադարեք ռուսների, կամ որևե այլ ազգի ու պետությունից անվտանգություն ու ապագա ակնկալել:
Չի կարելի տգիտությամբ տառապել, չի կարելի կռվել աշխարհի հետ այն բանի համար, որ այդ աշխարհը մեր ուզած ձևով չի ապրում:

 

 

Արա Արայան