Պետք է ամեն ինչ անել, որպեսզի պերմյակովի գործը քննվի Հայաստանում՝ հայկական իրավապահների կողմից։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Պերմյակովին դատեն Հայաստանում ու իր պատիժն էլ նա այստեղ պետք է կրի, հատկապես հաշվիի առնելով էն լոլոն, որ ինքը պտմել ա հարցքաննության ժամանակ։ Այն փաստը, որ Պերմյակովը հայտարարել է, թե ուղղակի ուզեցել է զբոսնելու ու ջոուր խմել այդ տանը, որը ի դեպ իր զորամասից 6-7 կիլոմետր հեռու է գտնվում, օառնվազն վկայում է այն մասին, որ էս բալամը դյուզն ինչ չի զղջում իր արածների համար ու արժանի չէ ներողամտության։ Էս Պերմյակովի մասով։


Մյուս կողմից, աղմկահարույց այս սպանությունը դարձավ դրոշակ՝ տարբեր մարգինալ-աննորմալների համար, ովքեր իրենց փաափագած ռուսատյացությունը քարոզելու նոր հարթակ տեսան այդ պատմության մեջ։ Դա պղծություն է տիկնայք ու պարոնայք։ Պղծություն է, որովհետև մի անասունի արածով, դուք ամբողջ ազգին եք խարանում ու առավել ևս պղծություն է, քանի որ ձեր քաղաքական ու անձնական նպատակներն ու ամբիցիաները բավարարելու համար, դուք անմեն մարդկանց, այդ թվում՝ երեխաների արյան վրա եք շահարկումներ անում։ Էս մարգինալների մասին։


Հիմա բազայի մասին. որոշ տաք գլուխներ և առավելապես՝ հեզաճկուն նաիրյան օրիորդներ երեկվանից նոր թափով են շրջանառում ռուսական ռաազմաաբազան հանելու հարցը՝ այս ողբերգության ֆոնին։ Որպեսզի մաքսիմալ հստակ տեսնեք պատկերը ու դրա նշանակությունը, հարկ եմ համարում մի շարք պարզաբանումներ անելու.


- Ռուսական բազան Հաայաստանում հհայտնվել ա Հայաստանի ցանկությամբ՝ երբ կար միանգամայն ռեալ վտանգ, որ Արցախյան պատերազմի ընթացքը փոխելոււ համար, Հայաստանի հետ պատերազմ կարող է սկսել նաև Թուրքիան։


- Ռուսական ռազմաբազան կատարում է Ռուսաստանի ռազմաքաղական ներկայությունն ընդգծող դեր, որը մասնավորապես Թուրքիայի դեմ է ուղղված։


- Ռուսները դա մեր գեղեցիկ աչքերի համար չի որ անում են, իրենց շահերից էլ չի բխում Թուրքիայի առաջխաղացումը, բայց սա այն դեպքերից է, երբ մեր ու ռուսների շահերը համընկնում են․


- Երկկողմ ռազմական համագործակցության բազմաթիվ պայմանագրերի ու համաձայնագրերի շնորհիիվ, Ռուսական զորքերն են վերահսկում Թուրքիայի ու Իրանի հետ արտաքին սահմաններ, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի ՀՀ-ին իր ողջ զինված ուժերը կե նտրոնացնի մեր ամենաառաջնային հակառակորդի՝ Ադրբեջանի դեմ։


Այսքանով հանդերձ, եթե կան ումնիկներ, ովքեր պահանջում են բազան Հայաստաննից հանել, թող բարի լինեն՝ էմոցիաներից ու հիստերիկաներից զատ, հուշեն էլ, թե որտեղի՞ց պետք է էքստրա 20-40 հազարանոց զորք ճարենք, որ կարողանանք քիչ թե շատ հուսալի սահմանագիծ պահենք՝ մանսավորապես Հայ-Թուրքական հատվածում։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան