Արդեն մի քանի տարի է' հետևում են թուրքական լրատվամիջոցներին, հոդվածագիրներին: Թուրքական իրականությունում հետաքրքիր մի նմանության կա հայերիս այն տեսակետներին, թե հայկական կողմը պատրաստ չի մոտենում Հայկական հարցի պայքարին: Թուրքերը ևս լրիվ նույնն են ասում, բայց... իրենց համար: Թուրք մտավորականների մի մասն իր հոդվածներում, իր խոսքերում շատ է ասում, թե հայերին զիջում են այս հարցում:
Ներառյալ Մեհմեթ Ալի Բիրանդը մի շարք վերլուծաբաններ, քաղաքագետներ Թուրքիային մեղադրում են Հայկական հարցում կարգավորված, համակարգված աշխատանք չտանելու, թույլ դիրքերից հանդես գալու, կազմակերպված պայքարի բացակայության համար:

 

 


Մեզ մոտ էլ է քննադատվում Ցեղասպանության հարցում պետական և հասարակական ոլորտում պատրաստվածությունն ու ընթացիկ աշխատանքը:
Նմանությունը ոչ թե այդ ամենի' իրականության համապատախանել-չհամապատասխանելն է, այլ լրագրողական-վերլուծական շրջանակներում այդ աշխատանքի գնահատականը, որը երկու երկրներում էլ համարում են ոչ լիարժեք, անկազմակերպ:

 

 


Ու հետաքրքիր է, որ թուրքական մեդիադաշտում բավական կարծրատիպային պատկերացում ունեն հայկական լոբբիի մասին, որին թուրքականից անհամեմատ ուժեղ են համարում: Այս գիծը տարբեր քաղաքական հայացքներ դավանող թուրք հոդվածագիրների գրածներում եմ արձանագրել ու մի քանի տարվա կտրվածքով: 2015-ին ընդառաջ այս միտումը զարմանալիորեն պահպանվում է:

 

 

 

 

Գևորգ Պետրոսյան