Հայե'ր, գիտե՞ք որ «Մենք ենք, մեր սարերը» կամ «Արցախցիներ» հայտնի քանդակի հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է (1967թ., Ստեփանակերտ, տուֆ):

Պատկերը դրոշմված է Արցախի Հանրապետության զինանշանի վրա: Թեեւ Ս. Բաղդասարյանը բազմաթիվ քանդակներ է հեղինակել, սակայն հենց այս կոթողն է համարվում նրա գլուխգործոցը։ Վարպետը հեղինակել է նաեւ «Ավետիք Իսահակյան», «Դավիթ Բեկ», «Մտածողը», «Հունան Ավետիսյան» եւ բազմաթիվ այլ աշխատանքներ, որոնցից շուրջ երեսունը տեղադրված են Հայաստանի տարածքում։ Գործեր ունի տասնյակ երկրների թանգարաններում։

 

ՀԳ - Սարգիս Բաղդասարյանը ծնվել է 1923 թ.՝ ներկայիս Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Բանաձոր (Բանազուր) գյուղում։ Մեծ արվեստագետը մահացել է Երեւանում՝ 2001 թ.։

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ