Ընդունված է կարծել, որ աշխարհի ամենամարտունակ և ամենազգային բանակը Իսրայելի պաշտպանության բանակն է, որն անշուշտ արդեն կես դար է, ինչ կարողանում է պաշտպանել Իսրայել պետությունը կես միլիարդանոց արաբական աշխարհից: Որոշ վերլուծաբաններ աշխարհի ամենամարտունակ բանակների շարքին դասում են նաև հայկական բանակը (ավելի ճիշտ՝ Արցախի պատպանության բանակը): Շատ հետաքրքիր է հնագույն երկու ազգերիս բանակների համեմատությունները պատահարների և կրած կորուստների մասով:

 

 

Մինչր թվերին անցնելը ասեմ, որ Իսրայելի ՊՆ ն իր թվաքանակով շուրջ երեք անգամ գերազանցում է հայկական երկու պետությունների զինված ուժերին և այսպես՝ 2014թ ին Իսրայելի բանակի էլիտար ստորաբաժանումը համարվող ՑԱԽԱԼ ում գրանցվել է ինքնասպանության 15 դեպք, մեզ մոտ ըստ պաշտոնական տվյալների՝ 2 մահ, 2014թ ին ԳԱԶԱ յի հատվածում տեղի ունեցած գործողությունների արդյունքում թվային և դիրքային գերակշռություն ունցող իսրայելական բանակը, ով օգտագործում էր օդուժ և խոշոր րմաչափի հրետանի՝ տվեց 70 զոհ, չհաշված երկու կողմերի կրած հարյուրավոր զոհերը խաղաղ բնակիչների և երեխաների շրջանում:

 

 

Օգոստոսից մեկնարկած և մինչև օրս շարունակվող միկրոպատերազմական պայմաններում, երբ ադրբեջանը մեր ժամկետային զինծառայողների դեմ ուղարկեց իր ամենամարտունակ ստորաբաժանումները և հսկայական կորուստներ կրելով նահանեց՝ հայկական կողմը տվել է 25 զոհ, իսկ ադրբեջանի զոհերի թիվը հասնում է 120-132: Ընդամենը այս տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ մերոնք իսկապես կարող են կրել ամենահզոր բանակը լինելու տիտղոսը, եթե հաշվի առնենք նաև այն, որ Իսրայելի բանակը տեխնիկապես ամենահագեցածներից է աշխարհում, իսկ մեր տղեքը դիրքերում դեռևս հոսանքի և սառը ջրի խնդիր ունեն, ապա իրական պատկերան ավելի պարզ կդառնա:

 

 

 

 

Զոհրապ Եգանյան