Յուրաքանչյուր քաղաքին ինքնատիպ կոլորիտ են հաղորդում տրամվայները: Երեւանում դրանք տարիներ առաջ հոշոտեցին ու ոչնչացրին, փոխարենը՝ թողեցին էն անիմաստ տրոլեյբուսները: Չգիտեմ, գուցե շատ սուբյեկտիվ տեսակետ եմ հայտնում, բայց կարծում եմ՝ Երեւանի այսօրվա տրոլեյբուսային համակարգը լրիվ թյուրիմացություն է:

 

 

Հերիք չէ, որ դրանք գազելներից բեթար քաղաքի երթեւեկության հերն են անիծում, մի հատ էլ դրանց կարկատան արած ու ժամը մեկ պոկվող լարերն են իսկական պատուհաս դառնում: Ուրիշ բան, եթե Երեւանում նորմալ տրոլեյբուսային ենթակառուցվածքներ լինեին գուցե արժեր, որ դրանք մնային նաեւ այսօր, բայց էն ինչ կա այսօր՝ ուղղակի խայտառակություն է:

 

 

Մկրտիչ Իսրայելյան