Միլան - 115


1899 թվականի դեկտեմբերի 16-ին հիմնադրվել է Միլան ֆուտբոլային ակումբ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ Միլան կամ Ֆուտբոլային Միություն Միլան (իտալ.՝ Associazione Calcio Milan, AC Milan) ֆուտբոլային ակումբ է Միլան քաղաքից, որը հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում։Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club"։


Միլանը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը։Ակումբն իր խաղերն անց է կացնում Սան Սիրո մարզադաշտում։Միլանի մարզադաշտը՝ Սան Սիրոն , որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1926թ, համարվում է ամենամեծ մարզահամալիրներից մեկը (ունի 80.000-ից ավել նստատեղ): Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Միլանը 2012-ին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային ակումբը և ընդգրկվել աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների շարքում՝ 989 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։Ակումբի մարզիչն է իտալացի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Ֆիլիպպո Ինձագին, ով մարզում է ակումբը 2014-ի հունիսի 9-ից։1901-ին Միլանը նվաճել է իր առաջին պատմական գավաթը՝ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջենոային։

 

 

Գրիգորյան Ժորա