Կնոջ առողջությունն ու տրամադրությունը հաճախ կախված են արյան մեջ հորմոնի մակարդակից: Հասկանալով դրանց ազդեցությունн օրգանիզմի վրա, ինչպես նաև կարգավորման բնական մեխանիզմները, դուք կարող եք երկարացնել սեփական երիտասարդությունը


Էնդորֆին հորմոն


Ուրախության, անզուսպ հիացմունքի ու երջանկության զգացողությանն օգնում է էնդորֆին հորմոնը: Նրա դերն օրգանիզմում իսկապես անգին է, քանի որ այն ի վիճակի է անգամ բթացնել ցավի զգացումը:


Կարգավորման եղանակը. շնչել հոտավետ անանուխի բույրը. այն ո՛չ միայն կհանգստացնի, այլև ուրախության զգացում կտա:


Սննդակարգում ավելացրել համեմունքները. սուր ուտեստների ժամանակ նյարդային վերջույթները, որոնք գտնվում են լեզվի վրա, գրգռվում են՝ բարձրացնելով «ուրախության հորմոնի» արտազատումը: Այդ իսկ պատճառով ձմռանը ցանկալի է սննդակարգում ներառել կծու ուտեստներ:


Լեպտին, գրելին հորմոններ


Լեպտինն ավելորդ քաշի «մեղավորներից» է, սակայն այն դեպքում, երբ օրգանիզմում հավասարակշռությունը խախտված է: Լեպտինի արտադրությամբ (հագեցվածության հորմոն) զբաղվում են ճարպային բջիջները: Այն ազդանշան է հաղորդում գլխուղեղին կուշտ լինելու մասին:


Գրելինը, հակառակը, քաղցի ազդանշան է հաղորդում: Կարգավորման եղանակը քնելն է: Եթե քիչ եք քնում, օրգանիզմում մեծանում է գրելինի մակարդակը, իսկ լեպտինինը՝ նվազում: Այդ կերպ ճարպի հավաքումը միայն ժամանակի խնդիր է:


Դոպամին հորմոն


Երկրորդ անվանումն է՝ հիշողության հորմոն: Դրա արտադրման համար պատասխանատու է գլխուղեղը: Հորմոնի մակարդակն ազդում է աշխատունակության, ուշադրությունը կենտրոնացնելու և տեղեկատվությունը երկար ժամանակով պահելու վրա:


Կարգավորելու համար հարկ է երաժշտությսւն լսել: Սիրված ստեղծագործության ակորդները բարենպաստ ազդեցություն կգործեն ընդհանուր ինքնազգացողության վրա և կնպաստեն դոպամինի արտադրմանը:


Օքսիտոցին հորմոն


Շատ կանայք համոզված են, որ իսկական մայրական բնազդն արթնանում է միայն ծննդաբերությունից հետո: Մասնակիորեն դա ճիշտ է, քանի որ ծննդաբերական շրջանը սերտորեն կապված է օքսիտոցինի հորմոնի արտադրման հետ, որն անվանում են նաև կապվածության հորմոն:


Դրա շնորհիվ մենք կարող ենք սիրել ու սիրված զգալ:

 

 


Վրեժ Հովսեփյան