Պետք չէ մոռանալ մարդկանց անցյալում կատարած գործերը, եթե անգամ ներկայում սայթաքել են: Վալոդյա Ավետիսյանը եղել է իմ հրամանատարներից և ես նրան հարգում եմ և դա չեմ թաքցնում: Ճանաչելով նրան'չեմ հավատում, որ նա նման քայլ կատարած լինի, բայց, եթե անգամ կատարած էլ լինի մեկ է չպետք է նրանից երես թեքել և մոռանալ: Ճիշտ է պատերազմի մասնակից չեմ.փոքր եմ եղել, բայց նրան ճանաչում եմ, որպես սպա, որպես հրամանատար, մարդկային սպա ,ում ենթարկվում էինք, որովհետև հարգում և սիրում էինք, ոչ'վախենում: Կան բազմաթիվ մարդիկ,ովքեր կձևացնեն ,իբր մտերիմ չեն եղել նրա հետ, բայց լավ իմացեք, որ ,եթե մի օր նեղության մեջ լինեք, կամ'սայթաքեք ձեզ էլ կուրանան: Կրկնեմ. չեմ հավատում, որ նա նման քայլ կատարած լինի, բայց անգամ, եթե կատարել է, անկախ ամեն ինչից ես նրան հարգել եմ, հարգում եմ ու հարգելու եմ: Անցյալը ուրանաս, մի օր քեզ էլ կուրանան:

 

 


Տիգրան Մկրտչյան