Երկրներ, կամ պետություններ, հաշվի են առնվում, հարգվում, կամ անտեսվում, բնաջնջվում, համեմատ իրենց ՇՈՒԿԱՅԻ, սպառողական ու արտադրողական…որքան ՄԵԾ լինի տվյալ երկրի շուկան, սպառողությունը ու արտադրությունը , այնքան, հարգված…նորից, խոսում է թվաքանակը, քան որեվե այլ տվյալ…

 


Մարդս արդեն դարերով վերածվել է լոկ անձնագրի, կամ պապսորտի թվի, իր մնացած տվյալները կարեվոր չլինելով, բացի իր բանկի հաշվում եղած, չեղածից որ հետաքրքրում է մնացածին…Անձնագրի թվի ետեվում կանգնած մարդը պետության մոտ արժեք չունի, եթե նրա հետ կապված չի բանկային մեծ հաշվի թվերը…Անշուշտ շատ դրամ ունեցողները հետապնդվում են իշխանությունների կողմից , բացի այն պարագաներում, երբ ՄԵԾ ԴՐԱՄՆԵՐՈՎ ՄԱՐԴԻՔ հենց ինքներն էլ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ։
Ամեն պարագաներում, ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ դժբախտացավ աշխարհի ՇՈՒԿԱՅԻ հաշվարկումներով զարգացումների արդյունքում։

 


Հոգեվոր արժեքները վերածվեցին շուկայական արժեքների, ու որքան՜ ՄԵԾ եղան կրոնների բաժանված շուկաները, այնքան, անկրոնը, կամ կեղծ կրոնը կորցրեց իր կարեվորությունը։ Այսօր Հայաստանը, ու Հայ Ազգը այնքան՜ փոքր թվեր ունի, համեմատականով, աշխարհի զարգացող շուկաներին, ու մարդահամարին…իրոք, վտանգված ազգ է Հայությունը ու Հայաստանը…մենք մեզ չխաբենք…
Եթե վերադառնանք, ՀԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՆԱՀԱՏՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ, ՈՉ ֆինանսական, աշխարհագրական, առեվտրային…որի ազդեցության տակ կմտնի համայն, աշխարհասփյուռ Հայությունը, , թերեվս կարողանանք ՓՐԿԵԼ ՀԱՅ ԱԶԳԻՆ

 

 

 

Անժելա Բարսեղյան