Ընտրական օրենսգրքի փոփոխության պահանջը շարունակվում է քննարկվել քաղաքական դաշտում: Այսօր Ազգային Ժողովի նիստի ավարտից հետո ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադաձել է այս թեմային:
Մասնավորապես Ստեփան Մարգարյանը խոսելով ընտրական օրենսգրքի փոփոխության կարևորության մասին ասել է. «Մեր երկրում մեծամասնականն այն լուրջ արատավոր համակարգն է, երբ հարկայինով, տեղական իշխանավորներով հանդերձ գործեր են անում այն թեկնածուի օգտին, ով ունի իշխանության դաբրոն»:

Ստեփան Մարգարյանն այս հայտարարությունով անուղղակի կերպով գոտկատեղից ներքև է հարվածում իր կուսակցությանը:

 

 


Արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը տեղյակ է, թե իր խմբակցությանում քանի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր կա: Ստեփան Մարգարյանի ասածից ստացվում է' կամ իր խմբակցության մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները հարկայինի, տեղական իշխանականների օգնությամբ և իշխանության դաբրոյով են ընտրվել կամ իր առաջ քաշած թեզը հակադարձում է սեփական հայտարաությանը:

 

 


Առաջին տարբերակում նրա ասածից ստացվում է, որ ԲՀԿ-ն խորհրդարանում հայտնվել է իշխանության «դաբրոն» ստանալուց հետո և սրանով խոստովանում է, որ ԲՀԿ գործում է իշխանությունների «դաբրոյով»: Իսկ մյուս կողմից նա հակադարձում է ինքն իրեն. Եթե ԲՀԿ-ն չի ընտրվել իշխանության «դաբրոյով», ապա ստացվում է, որ մեծամասնական ընտրակարգով հնարավոր է ընտրվել առանց իշխանության լծակների օգնության:

 

 

 

Վաչագան Գևորգյան