Պատրաստի վիտամինների և պրովիտամինների լավագույն աղբյուրը բնական մթերքներն են։ Ձգտեք Ձեր փոքրիկի սնունդն այնպես կազմակերպել, որպեսզի օրվա ընթացքում նա ստանա հնարավորինս շատ վիտամիններ։
Անհրաժեշտ է հիշել, որ սննդակարգը պետք է հավասարաչափ լինի։ Օրինակ դիետոլոգները խորհուրդ են տալիս սպանախն ամեն օր չօգտագործել։ Իսկ տավարի լյարդը կարելի է ուտել շաբաթական 1 անգամ։
Ներկայացնում ենք վիտամիններով հարուստ մթերքների ցանկը.
ՊԱՆԻՐ. Կաթնաթթվային մթերքներն անհրաժեշտ է օգտագործել ամեն օր։ Կեֆիրը, յոգուրտը, կաթնաշոռը, պանիրը նպաստում են panirիմունիտետի ամրապնդմանը, օրգանիզմը հարստացնում են A, B2 վիտամիններով ու միկրոէլեմենտներով։ Բացի այդ այն աղիներում բակտերիաների ճիշտ հարաբերակցության պահպանման լավ միջոց է։

 


ԿԱՐԱԳ. Օրեկան ընդամենը 3-5գր. կարագը բավական է, որպեսզի երեխան ստանա A, D, E վիտամիններ։ Սրանք karagխթանում են երեխայի աճին ու զարգացմանը, պաշտպանում են մանրէներից ու ինֆեկցիոն հիվանդություններից։ Երեխային պետք է տալ կարագ (72.5% և ավել յուղայնությամբ) և բուսական յուղ՝ ձիթապտղի յուղ, եգիպտացորենի, արևածաղկի ու սոյայի յուղ։ Դրանք ավելացրեք շիլաների, աղցանների և ապուրների վրա։
ՁՈւ. Ձմռանը երեխան D վիտամինի պակաս է զգում, քանի որ արև չկա։ Պետք է երեխայի տալ այնպիսի մթերքներ, dzuորոնք հարուստ են D վիտամինով։ Ձվի դեղնուցը պարունակում է D վիտամին։ Եթե փոքրիկը ձվից ալերգիա չունի, ապա կարելի է նրան տալ օրեկան 1 ձվի դեղնուց (եթե լրացել է երեխայի 1 տարին)։
ՄԻՍ. Բացի մսից, էլ ոչ մի մթերքից փոքրիկը չի ստանա այնքան կենդանական սպիտակուց, որն misանհրաժեշտ է ամինաթթուների ու երկաթի կուտակմանը։ Կանոնավոր կերպով երեխային տվեք անյող դիետիկ մսեր՝ ճագարի, հնդկահավի, հորթի կամ կովի միս։

 

Երեխային բուսակեր մեծացնելու դեպքում պետք է շատ ուշադիր նրա սննդակարգի նկատմամբ և պարբերաբար արյան անալիզ հանձնել։
ՁԿՆԵՐ. Ծովային ձուկը գետի ձկից ավելի օգտակար է, քանի որ նրա մեջ պարունակվում են ավելի շատ սպիտակուց ու հանքային նյութեր։ Ծովային ձկան մեջ սպիտակուների քանակը կազմում է մոտ 20-26գր, իսկ գետի ձկան մեջ այն չի գերազանցում 20գր.-ը։ Գետի ջրում ձկան յուղը շատ չէ, բայց հայտնի է, որ ձկան յուղը շատ օգտակար է, այն dzukպարունակում է չհագեցած ճարպային թթուներ։ Ձկան 1/4-ը պրոտեին է՝ սպիտակուցներ, որոնց պարունակում են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ ամինաթթուներ։ Ձուկը օրգանիզմի կողմից հեշտ յուրացվող սնունդ է։ Պարունակում է մեծ քանակությամբ հանքային նյութեր՝ կալցիում, ֆտոր, մանգան, ցինկ, սելեն, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր։

 

 

Այս բոլոր նյութերը խթանում են նյութափոխանակությունը, լավացնում մաշկը։ Ձկան մեջ պարունակվող A, D, E, F պոլիվիտամինները խթանում են ուղեղի աշխատանքը, դրական ազդում ոսկորների ձևավորման և աճի վրա, կարգավորում սրտանոթային համակարգի և նյարդային համակարգի աշխատանքը։ Ձուկն օգտակար է նաև իր մեջ պարունակող յուղի առկայությամբ։ Ձկան յուղը A և D վիտամիններով ամենահարուստ նյութն է։ Ձկան յուղի բաղադրության մեջ հատկապես մեծ տեղ է զբաղեցնում օմեգա-3 ճարպային թթուները։ Մարդու օրգանիզմն այս թթուները չի արտադրում, այդ իսկ պատճառով այն պետք է ստանա սննդի օգնությամբ։ Օմեգա-3-ը խթանում է ուղեղի, սրտանոթային համակարգի աշխատանքը, ապահովում է հոդերի առողջությունը, օգտակար է նյարդային համակարգի համար, օգնում է օրգանիզմում այրել ավելորդ ճարպերը, լավացնում է հիշողությունն ու տեսողությունը, բարձրացնում տրամադրությունը։
fish-for-childrenՄանկաբույժներն ու դիետոլոգները խորհուրդ են տալիս երեխային ձուկ տալ ըստ տարիքի. 1-2 տարեկան երեխաների համար այդ նորման կազմում է 80-100 գրամ՝ շաբաթական ընդամենը 2 անգամ։

 


Երեխաներին ցանկալի է տալ թարմ, ոչ թե սառեցված ձկնեղեն։ Սառած ձուկ գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ ձուկը համաչափ սառած լինի, և ոչ թե կողերում սառույցը գերակշռի (դա նշանակում է, որ այն արդեն հալեցված և կրկին սառեցված է)։ Սառեցված ձկից ուտեստ պատրաստելու համար անհրաժեշտ է այն 15 րոպեով դնել աղաջրի մեջ։ Այդպիսովն ձուկը կհալչի և հնարավորինս քիչ հանքային նյութեր կկորցնի։ Այնուհետև կարելի է այն եփել ըստ ցանկության՝ առանց սպասելու լրիվ հալվելուն։
Ցավոք սրտի ձուկը խիստ ալերգեն է։ Այդ իսկ պատճառով երեխայի սննդի մեջ ձուկը ներառել պետք է սկսել փոքր չափաբաժիններից և հետևել երեխայի օրգանիզմի ռեակցիային։
ԲԱԶՈւԿ. Այս բանջարեղենը կլոր տարին չի կորցնում իր օգտակար հատկությունները։ Այն պարունակում է վիտամիններ (C, Bp B2, PP), միկորէլեմենտներ (երկաթ, կալիում)։ Երեխային բազուկը տվեք պանրի հետ՝ խաշված կամ վառարանում թխված վիճակով։ Այն օգտակար է սրտանոթային ու մարսողական համակարգի աշխատանքի համար։

 

 


ԿԱՂԱՄԲ. Գոյություն ունեն կաղամբի տարբեր տեսակներ. սպիտակ կաղամբ, կարմիր, ծաղկակաղամբ, բրյուսելլյան, պեկինյան, բրոկկոլի։ Սրանցից յուրաքանչյուրն օգտակար է յուրովի։ Կաղամբի բաղադրության մեջ կան շատ ածխաջրեր, հանքային աղեր, վիտամիններ։ Երեխային կաղամբը ցանկալի է տալ հում վիճակում, քանի որ այդպես այն ավելի օգտակար է։
ԸՆԿՈւԶԵՂԵՆ. Ընկուզեղենը պարունակում է շատ անփոխարինելի չհագեցած ճարպեր ու ամինաթթուներ, 1108803_97368582հանգային աղեր ու վիտամիններ (A, E, C և B խմբի)։ Այս համադրությունը երեխայի համար շատ կարևոր է։ Սակայն պետք է հիշել, որ ընկուզեղեն երեխաներին կարելի է տալ 3 տարեկանից հետո, իսկ ալերգիկ երեխաներին ընդհանրապես չի կարելի։
ՄԱՆԴԱՐԻՆ. Ցիտրուսները կարոտինի, C վիտամինի և օրգանական թթուների լավագույն աղբյուրն են։ Սրանք բոլորը լավացնում են մարսողությունը, ունեն բակտերոցիդ ու հակաբորբոքային հատկություններ։ Բացի այդ սրանք քաղցր ու համեղ են։

 


ԿԻՎԻ. Ենթադրվում է, որ այս միրգն ամենաշատն է հագեցած C վիտամինով (1 պտուղը պարունակում է kiviօրեկան նորման)։ Փոքրիկն երեխաներին ցանկալի չէ պտուղը կորիզների հետ տալ։ Կորիզները զգուշորեն հեռացրեք։
kalinaԲՌՆՉԻ (калина). Այս հատապտուղը երեխաների օրգանիզմը հագեցնում է բնական շաքարով, A պրովիտամինով ու միկրոէլեմենտներով։
ՓՇԱՏ. Այս տտիպ համով պտուղը հագեցած է A, C վիտամինների և յոդ, երկաթ, կալիում pshatմիկրոէլեմենտների համադրությամբ։ Բացի այդ այս պտուղն օգտակար է հազի և հարբուխի ժամանակ։ Փշատն օգտակար է վահանաձև գեղձի աշխատանքի համար։

 

 

Վրեժ Հովսեփյան