Երբ դուք երկար ժամանակ աշխատում եք նույն դիրքով և պարանոցի մկանները ձգվում են՝ խախտվում է արյան շրջանառությունը, առաջանում է անոթների սպազմ, և արդյունքում հնարավոր չէ խուսափել գլխացավից: Առաջարկում ենք բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն կօգնեն ազատվել գլխացավից, այլև հաճելի ըմպելիքներ են:
Թեյ անանուխով և դաչրինով
Պատրաստել թունդ կանաչ թեյ, ավելացնել 1/3 թեյի գդալ դարչին և մի փոքր անանուխ: Խմել և որոշ ժամանակ պառկել փակ աչքերով:

 

 


Հակացուցված է հիպոտոնիկների համար (անանուխն իջեցնում է արյան ճնշումը):
Թուրմ լոռամրգի հյութով
Վերցնել 1 բաժակ թարմ ճզմած լոռամրգի հյութ, լուծել 1 լիտր ջրում, ավելացնել 200 գրամ շաքարավազ և 1 մլ նաշատինի սպիրտ: Խմել 30 մլ օրեկան 3 անգամ:
Քաղցր լուծույթ
Պատրաստել քաղցր լուծույթ՝ 1 բաժակ սառը ջրի մեջ խառնելով 2 ճաշի գդալ շաքարավազ: Թրջել անձեռոցիկն այդ լուծույթի մեջ և դնել ճակատին: 30 րոպեի ընթացքում գլխացավը կանցնի:

 

 

Վրեժ Հովսեփյան