ՙՙՀոկտեմբերի 27՚՚-ի գործով դատավարության ժամանակ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն այսօր ուշագրավ մի հայտարարություն է արել: Աշոտ Սարգսյանը կարծում է, որ գործը կարող է բացահայտվել, եթե երկրում իրականացվի իշխանափոխություն: Իսկ իրական իշխանափոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ մի քանի օր առաջ ինքնասպան կամ հանկարծամահ լինեն երեք հոգի՝ Նաիրի, Կարեն Հունանյաններն ու Էդիկ Գրիգորյանը:


Ցանկացած իշխանություն պետք է մտահոգվի այս հայտարարությունից, որովհետև փաստաբանի ասածից ստացվում է՝ մարդիկ իշխանություն չեն հանձնում՝ ՙՙարյունոտ ձեռքեր՚՚ ունենալու պատճառով:


Ես չեմ մեղադրում փաստաբանին՝ նման հայտարարություն անելու համար, որովհետև եթե ոճիրն առնվազն կազմակերպիչների մասով բացահայտված չէ, կասկածի առաջին թիրախը դառնում է իշխանությունն, որի ձեռքին են համապատասխան լծակները:


Իհարկե, իշխանությունները կարող են արդարանալ, փսփսալ, թե ՙՙարտաքին՚՚ հետք կա, մի հզոր ուժ, որը կանգնած է ՙՙՀոկտենբերի 27-ի՚՚ թիկունքին, ու մենք լռում ենք, որովհետև անզոր ենք:


Ես մի քանի նման մասնավոր նվնվոց լսել եմ ու միշտ ասել եմ՝ տղերք, եթե նման բան կա, թող կանչեն տուժողների հարազատներին, Արամին, Ստեփանին, այդ մասին ասեն, խոսեն, զրուցեն, փորձեն ելքեր գտնել:


Սակայն եթե ոչ բացահայտումն է լինում, ոչ նման զրույցը, ապա հասարակությունը, փաստաբանը, մարդիկ կարող են կասկածել, կարող են մեղադրել:


Իշխանությունն արդարանալու փոխարեն՝ քայլեր պետք է անի, որպեսզի փարատի կակածները: Իրական քայլեր...

 

 

Սուրեն Սուրենյանց