Վանաձորում տեղի ունեցած եռյակի հերթական հանրահավաքի ժամանակ, ոչ իշխանական ուժերի ելույթների ու հայտարարությունների առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ բոլոր հռետորները հանդես էին գալիս իշխանական ուժերի հեռացման լուրջ կոչերով: Մասնավորապես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «այս իշխանություննրեը երկիրը տանում են փակուղի, դրա համար էլ պետք է հեռանան»: Այստեղ, սակայն, առաջ են գալիս մի քանի հարցեր, որոնց ԲՀԿ-ն գոնե իր համար պետք կոնկրետ պարզաբանի. նախ ԲՀԿ-ն ընդդիմություն չի, այլ այլընտրանք, դա իրենց քաղաքական խմբի հստակ դիրքորոշումն է, քանիցս հայտարարել են դրա մասին. լինելով այլընտրանք նման ծայրահեղական ձևով հանդես գալը անտրամաբանական է:
Eրկրորդ, հարց է առաջանում հոկտեմբերի 10 հանրահավաքին իշխանության հեռացման պահանջը ներկայացնելուց հետո եռյակը ունի՞ արդյոք հետագա քայլերի ուղղորդված գիծ, պատրա՞ստ է արդյոք եռյակը կատարել քայլեր, առկա հարցերին լուծում տալու համար, թե միայն տրաֆարետային հայտարաություններով են կարողանում հավաքել մասսաներ և ամպագորգոռ պաթետիզմով կառավարել նրանց: Այդ հարցը հավանաբար իրենք, եռյակի կազմն էլ հստակ չգիտի, որովհետև վստահ չեն իրենց քայլերում, և դեռ պարզ չէ, հանրահավաքը իրենց սպասվածը կլինի, թե՞ ոչ:
Մի հտաքրքիր հանգամանք ևս, կապված եռյակի հետևորդների հետ. նրանց բոլորին թվում էր, որ իրենք ի դեմս հասարակության մի հատվածի, ունեն հետևորդների մի զանգված, խոսքը մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մասին, ովքեր, մինչև երեկ կառավարության շենքի դիմաց բողոքում էին Շրջանառության հարկի փոփոխությունների մասին օրենքի դեմ, ավելին ԲՀԿ-ն փրձում էր ստանձնել նրանց մոդերատորի դերը և ամեն քայլի աջակցում էր ցուցարարներին: Սակայն ինչպես հայտնի դարձավ, երեկ ուշ երեկոյան վարչապետը և ՓՄՁ պատվիրակները եկել են համաձայնության, և օրենքում ամենայն հավանականությամբ կկատարվեն օրենսդրական փոփոխություններ: Ասել է թե, ՓՄՁ-ն գնաց ուղիղ բանակցությունների, ինչով խառնեց եռյակի և մասնավորապես ԲՀԿ-ի խաղաքարտերը:
Էրիկ Մելիքյան