Եթե դուք կյանքի այն փուլում եք, որ վստահ եք՝ ուզում եք ընտանիք կազմել, ժամանակ մի կորցրեք ԶԱԳՍ քարշ տալ որեւէ մեկին կամ ցածրանալ ու խնդրել, ով չի ցանկանում կյանքը Ձեզ հետ կապել:

 

Ավելի լավ է կենտրոնանալ այն մեկի վրա, ով ամբողջ կյանքում երազել է Ձեզ: Ինչպե՞ս հասկանալ, ով է այդ միակը: Եթե հետեւյալ 4 կետերը բնութագրում են քեզ ծանոթ տղային, ապա նա Ձեր մեջ տեսնում է իր ապագա կնոջը՝

 

1. Դու կաս նրա՝ ապագայի պլաններում


Եթե ձեր տղամարդը կարողանում է պլաններ մշակել մոտ ապագայի համար՝ մեկ ամիս կամ մեկ տարի, ապա հույսը մեծ է, որ նա հենց ձեզ հետ է պլանավորում ամուսնանալ: Եթե նա հաճախ է օգտագործում «մենք» այլ ոչ՝ «ես» բառը, ապա համոզված եղեք, որ նա ուզում է իր ողջ կյանքը ձեզ հետ անցկացնել:

 

2.Նա ցանկանում է ծանոթացնել Ձեզ իր ընտանիքի եւ ընկերների հետ


Եթե նա ձեզ հրավիրում է պիկնիկի կամ ընտանեկան հավաքույթի, ապա հավանական է, որ արդեն ընտրված է ձեր ամուսնական մատանին:

 

Տղամարդն, ով ցանկանում է ամուսնանալ Ձեզ անպայման կծանոթացնի իր ընտանիքի հետ եւ անպայման կներկայացնի ձեզ բոլորին՝ որպես իր ընկերուհի:

 

3. Նրա կարիերան գերազանց փուլում է


Տղամարդիկ ձգտում են ապահովել իրենց կանանց եւ ամեն կերպ փորձում են կայունացնել իրենց ֆինանսական վիճակը: Եթե նա ձեզ պատմում է իր ֆինանսական դրության կամ եկամուտների ամսին, ուրեմ նա ձեզ հետ շփվում է իբրեւ իր կին:

 

4. Նրա ընկերների մեծամասնությունն ամուսնացած է

 

Փորձիր հասկանալ՝ ինչպես է արձագանքում նա, երբ իմանում է, որ ընկերներից մեկն ամուսնացել է: Եթե նրա շրջապատում գրեթե բոլորն ամուսնացած են, ապա նրա համար այդ վիճակը նորմալ է, իսկ գուցե նա նախանձում է այդ ընկերներին: