Այն, որ քաղաքական ընդդիմության բառապաշարում պետք է լինեն քննադատական, իշխանության լոյալ հատվածի համար ոչ բարեհունչ ձևակեերպումներ, կարծում եմ տեղավորվում է քաղաքական պայքարի տրամաբանության մեջ: Սակայն հայհոյանքը, ակնհայտ անձնավորված վիրավորանք և ատելություն պարունակող բառամթերքի դեմոնստրացիան, միանգամայն անընդունելի է:

 

 

Եվ տվյալ դեպքում բացարձակ տեղին չէ խոսել համարձակության և վճռականության մասին: Ի վերջո հրապարակային գործչի ցանկացած խոսք ու արարք հանրության ուշադրության կենտրոնում է, և մեծագույն մոլորյալներ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե մարդիկ խրախուսում են նման գործելակերպը:

 

 


Գերասիմ Բարսեղյան