Քաղաքական լիդերները հիմնականում իրականացնում են հետևյալ գործառույթները`

 


անալիտիկ գործառույթ' այսինքն ստեղծված իրավիճակի խորը և բազմակողմանի վերլուծությունը,

 


-նորարարության գործառույթ, որի համաձայն քաղաքական լիդերը առաջ է քաշում նոր գաղափարներ և զբաղվում դրանց կենսագործմամբ,
-գործողությունների ծրագրի կազզման գործառույթ, որի կենսագործման մեջ որոշիչ նշանակություն ունեն անհատի անձնական հատկանիշները,

 


-մարդկային շահերի պաշտպանության գործառույթ, որի համաձայն լիդերը պետք է իշխանության մարմիններին հասցնի ժողովրդի ցանկություններն ու պահանջները, պաշտպանի մարդկային շահերը, առաջարկի հարցերի լուծումներ, իրականացնի վերահսկողություն արդեն կայացված որոշումների իրագործման համար,

 


-ինտեգրատիվ գործառույթ, որի համաձայն լիդերը միավորում է մարդկանց միևնույն նպատակի շուրջ, համաձայնեցնում է տարբեր տեսանկյունները, ստեղծում է համագործակցության մթնոլորտ խմբում' պահպանելով կապը ժողովրդի և իշխանության միջև,
-կազմակերպչական գործառույթ, որը ենթադրում է լիդերի գործունեության արդյունավետ կազմակերպումը:

 

 

 

Սանասար Կարապետյան