1)Դեռ անցյալ տարի կառավարության կողմից ընդունված որոշմամբ վերացավ ավիացիոն մուտքի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև նստատեղերի քանակի և բեռնափոխադրման նկատմամբ սահմանափակումները,որով հնարավորություն տրվեց շուկա մուտք գործելու նոր փոխադրողների, որոնք աշխատում են ավելի փոքր շուկաներում և առաջարկում են ավելի ցածր գներով ծառայություններ,այլ կերպ ասած հնարավորություն տալով ազգային փոխադրողին մրցակցելու նույն պայմաններով այլ ավիաուղիների հետ։


2)Վերացան ավիաընկերությունների, ինքնաթիռների տեսակների և այլ սահմանափակումները: Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք համապատասխանում են տեխնիկական և ոլորտին ներկայացվող այլ չափորոշիչներին, անարգել կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել «Արմենիա միջազգային օդանավակայանների» հետ և ազատորեն թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան և Հայաստանից դուրս:

Դա հնարավորություն է ստեղծում ոչ միայն ավիացիայի, այլև մի շարք այլ' առաջին հերթին զբոսաշրջության ոլորտներում զարգացումներ ունենալ, որի արդյունքում Հայաստանում ավիացիայի ոլորտը պետք է լինի առնվազն ոչ պակաս մրցունակ, քան հարևան երկրներինը, որը կբերի էժան փոխադրումներ և մեծ շրջանառություն:


Հ.Գ. Այս որոշումից մեկ տարի անց,արդեն իսկ նկավում են դրական փոփոխություններ :

 

 

Վաչագան Գևորգյան