Համեմատաբար լավ ապրելը դեռևս չի նշանակում մարդկային պահանջմունքների բավարարում: Եթե 21-րդ դարում որևէ երկրի բնակչության հիմնական մասը լավ է ապրում, սակայն այդ բնակչությունը քաղաքացի չի դառջել/դառնում, դա այն երկիրը չի, որին ձգտում են մարդիկ: Իսկ բնակչությունը քաղաքացի չի դառնում, երբ ոմանց կողքին մարդ են ծեծում և նրանք վախենում են միջամտել' շառից, փորձանքից հեռու:

 

Երբ կենտրոն կառուցապատելով' զանգվածայնաբար մարդ են հանում իրենց թեկուզ խղճուկ տներից' առանց վերջիններիս համաձայնության, և դա բողոքի ալիքի չի հանգեցնում. էլ չեմ խոսում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի մասին: Երբ այդ երկի բնակիչը խեղճանում է իրավապահ ու դատական համակարգի ձեռքին' դա այն երկիրը չի, որին ձգտում են մարդիկ' ինչ է, թե համեմատաբար լավ են ապրում:

 

Երբ ընտրությունների ժամանակ թաղի խուժանը, օլիգարխը և չինովնիկը միավորվում են (հատկապես եթե դա կատարվում է երեքը մեկի մեջ) հանուն իշխանության' ընտրողին կաշառելով, իսկ չկաշառվողին ցույց տալով երեք մատների կոմբինացիա' դա այն երկիրը չի, որին ձգտում է մարդու հոգին: Չշարունակեմ' մարդը որպես սոցիալական կենդանի ապրում է ոչ միայն հացով (ապարանքով, թանկարծեք մեքենայով և այլն) այլև բազմաթիվ այլ արժեքներով' արդարություն, արժանապատվություն, գիտելիքների, մարդկայնության գնահատում և այլն և այլն...

 

 

 

Վախթանգ Սիրադեղյան