ՍԽԱԼ 2

Բոլոր կին ղեկավարներն աշխատում են աշխատավայրն իդեալական կահավորանքով վերածել փոքրիկ դրախտավայրի. այնտեղ չպիտի լինեն վիրավորանք, հիասթափություն, տառապանք: Բայց նրանց աշխատողները միշտ դժգոհ են: Ոչ մի վատ բան չկա, եթե մարդկանց հնարավորություն է տրվում հարմարավետ զգալու, բայց դժբախտությունն այն է, որ մարդիկ սկսում են ավելին պահանջել: Ավելի լավ է հրդեհը կանխել, քան հետո մարել: Բայց եթե արդեն բոցավառված է, մնում է աշխատակցի հետ անկեղծ զրույց վարել և բացատրել, որ նրանք աշխատանքի են ընդունվել ոչ թե «դրախտի պտուղները վայելելու», այլ մեկ նպատակի համար' ընդհանուր գործի իրականացման:

 

 

ՍԽԱԼ 3

 

 

Կին ղեկավարները չափից ավելի են հնարավորություններ տալիս անհուսալի մարդկանց: Եթե ինչ-որ մեկի կենսագրությունը լավն է, հարցազրույցի ժամանակ էլ իրեն բավականին լավ է դրսևորում և ընդունվում է աշխատանքի, բայց երբ հերթը հասնում է իր պարտականությունների կատարմանը և նա չի կարողանում կամ թերանում է, կին ղեկավարը չի կարողանում կտրուկ որոշում կայացնել և այդպիսի աշխատողին միանգամից աշխատանքից հեռացնել: Նա մտածում է. «Գուցե ընտանիք է կերակրում»… Կին ղեկավարը նախ այդ աշխատողի պարտականություններն է փոխում… Մի քանի հնարավորություններ տալուց հետո միայն որոշում է հեռացնել:

 

 

Այս ամենի պատճառներից ամենակարևորն այն է, որ կինն ավելի կարեկցող է, բացի այդ' կինը չի ուզում հրապարակայնորեն խոստովանել, որ սխալվել է իր ընտրության հարցում, մանավանդ եթե աշխատակազմը հիմնականում տղամարդիկ են: Նրան թվում է, թե դրանով իր վարկանիշը' որպես ղեկավարի, կընկնի, մինչդեռ ընդհակառակն, ղեկավարի հեղինակությունը բարձրանում է այն ժամանակ, երբ նա խոստովանում է, որ ինքը սխալվել է և գիտի, թե ինչպես կուղղի իր սխալը: