Ամբողջ աշխարհում տեղի է ունենում համասեռամոլության և սեռական այլ շեղումների գովազդ: Այսօր Հայաստանում ողջ եթերը լցված է անհասկանալի կողմնորոշում ունեցող երիտասարդներով, ովքեր կարծում են, թե նորաձև են և ազատ, սակայն իրականում ունեն բազմաթիվ բարդույթներ: Վերջերս աչքովս ընկավ PinkArmenia հկ-ի կողմից նախաձեռնած ճամբարի թռուցիկ:

«»

Նրանք համախմբում են այն երիտասարդներին,ովքեր կողմ են գենդեր եզրույթին և փորձում են նրանց միջոցով տարածել այն: Ճամբարի մասնակիցները ուսումնասիրում են սեռականություն, գենդեր, ֆեմինիզմ և այլ ազգակործան երևույթներ:

 

Ես չգիտեմ, թե ինչ են մտածում իրավապահները, հոգեբաններն ու սեքսապաթոլոգները այս խնդրի շուրջ, բայց մի բան կասեմ. մտածի՛ր, ընթերցող, դու կցանկանայի՞ր, որ քո երեխան ապրեր և զարգանար այնպիսի հասարակությունում, որտեղ փթթում է հոմոսեքսուալիզմը: Ես չե՛մ ցանկանում, որպեսզի հայ երեխաները մեծանան համասեռամոլությունը գովաբանող հասարակությունում:

Հ.Գ. Ուշադրություն դարձրեք ճամբարի անվանմանը….

 

 

Մելինե Յավրյան