Որ աշխարհը հրում են դեպի նոր ու մի ահավոր հակամարտության դրանում ես վաղուց համոզված եմ եղել։ Ուկրաինական դեպքերից էլ շատ առաջ եմ հասկացել երբ մանրից ՆԱՏՕՆ սողեսող խցկվում էր դեպի արևելաց կողմերը։ Մարդկանց անխելք հատվածին թվում է ՆԱՏՕ-ն ստեղծված է կարկանդակ ու փող բաժանելու համար։ Կարծում են որ երկիր որ մտնի այդ երկրի բնակչության համար դրախտը ապահովված է։

 

Հա, իրոք ապահովված է, բայց հաստատ միայն դրախտը։ Ով շտապում է առանց հերթի կուղարկեն։ Մեր մի եղունգաչափ երկրի անխելքներին հիշեցնեմ որ Կիպրոսի կեսը ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակի տեր Թուրքիան արդեն քանի տասնամյակ եղավ տիրացել է ու ՆԱՏՕ-ի հեչ ոտքերին էլ չէ այդ փոքրիկ երկրին Թուրքիայի երախից հանելը։ Հիմա որ տենց եռանդով լծվել եք Արևմուտքի քարոզին տեսնես երբեմն մտքներովդ չի անցնում հիշեք Կիպրոսի մասին ու մի քիչ եռանդներիդ զադնի տաք։

 


Մեր երկրին հազարավոր տարիների գերությունից հետո մի փոքրիկ ինքնավարություն է բաժին հասել, փորձենք օգտվել այդ պատեհ առիթից ու ոտքի կանգնել, մեջքներս շտկել ու շունչ քաշել։ Մեզ խաղաղություն ու հանդարտ միջազգային դրություն է անհրաժեշտ շունչ քաշելու համար։ Ցանկացած միջազգային մեծ խառնակչություն մեզ կարող է ոտատակ տալ ու սրբել տանել մեր այսքան տանջանքով ստեղծած ինքնավարությունը։

 

Համլետ Աբրահամյան