Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի խորհրդական Մուհամմադ Բաքր Զադե. Իսրայելը թաքցնում է «Պաշտպանության սահման» ռազմական գործողության շրջանակներում ունեցած իրական կորուստների ճշմարիտ մասշտաբները: Իրանական կողմի սեփական աղբյուրների համաձայն՝ Իսրայելն արդեն իսկ 60 զոհ է տվել:

 

Թեպետ Թել Ավիվը թաքցնում է իրական թվերը, այդուհանդերձ, Իրանն ունի հաշվարկման սեփական ստատիստիկան, ըստ որի՝ սպանվածների թիվը կրկնակի առավել է՝ մոտ 120 մարդ, քանի որ զինված առճակատման առաջին ժամերին Գազայի հատվածից տեղի ունեցած հրթիռակոծության հիմնական թիրախ են դարձել զինվորականներ, ոստիկաններ և փրկարար ծառայությունների աշխատակիցներ:

 

 

Արմեն Պետրոսյան