ԱԺ ընտրություններից առաջ միանգամից ակտիացել էին պատգամավորների թեկնածուների ֆեյսբուքյան էջերն ու հաշիվները, նրանք անընդհատ խնդիներ էին բարձրացնում ու ցույց էին տալիս, թե ինչպիսին կլինեն եթե ընտրվեն պատգամավոր, կամ լուսանկարներ էին հրապարակում, որտեղ նրանք ժողովրդի հետ էին ու նրանց խնդիրներն էին լսում շատ լուրջ ու ռազմահայրենասիրական դեմքով:
Իսկ հիմա նույնիսկ ֆեյսբուքում չեն երևում էդ մարդիկ, նրանց մի մասը պատգամավոր է ու լավագույն դեպքում արտասահմանյան ուղևորությունների նկարներ են հրամցնում, կան նաև այնպիսիները, ովքեր ուտուշ-խմոևշի սեղանների շուրջ արված նկարներ են տեղադրում այստեղ: Տղեք ջան գոնե ձևական մասը պահեք ձեր տված խոստումների, մեկ-մեկ շփվեք ժողովրդի հետ:
Զոհրապ Եգանյան