Շատ ուշադրությամբ հետևում էի այն քննարկմանը, որը ծավալվել էր Հայոց եկեղեցու պատմության առարկայի շուրջ, նրա բովանդակության վերաբերյալ:
Կցանկանայի ներկայացնել այն կարծիքները, որոնք ներկայացրեցին այն մարդիկ, ովքեր Հայոց եկեղեցու պատմություն առարկան համարում են , ուշադրություն, ՀԱԿԱՍԱՄԱՆԱԴՐԱԿԱՆ և համարում են, որ այն հակասում է մարդու իրավուքներին: Գիտեք, պահ է գալիս, որ ինձ թվում է որ այդ մարդիկ նոր են սովորել «հակասահմանադրական» արտահայտությունը: Նոր «հայրենասերներ» են հայտնվել և կարծես մտածում են վաղվա սերնդի մասին: Լավ ինչևիցե, նրանք այդքան էլ կարևոր չեն:
Մի աղջիկ, անունը ուղղակի չեմ հիշում, պնդում էր, որ առարկան խախտում է մարդու իրավունքները մեջբերեմ. « ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԳՐՔՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ՄԻԱՅՆ ՄԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԵՍԵՐՆ ՈՒ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:
Ոմն պարոն էլ պնդում էր, որ իսլամը և բուդայականությունը ևս պետք է ներկայացվեն դասագրքում:
Ինձ թվում ա էս մարդիկ չեն կարդացել գիրքը ու մտածում են առանց կարդալ կարելիա մի քիչ օրենք մորենք խաղացնել ու վաբշե լավ ինքնահաստատվելու թեմայա:
Ես այս աղջկան ուղղակի մի բան խորհուրդ կտամ, կարդալ, առարկայի անունը:
Բնականաբար պետք է ներկայացվեն միայն մեկ եկեղեցու ծիսակատարությունները հարգելի պարոն և օրիորդ, որովհետև հայ ազգը ունի միայն մեկ եկեղեցի: Ինչու պետք է ներկայացվեն իսլամի, բուդայականության, ասեմ ավելին, եհովայի վկաների կամ հիսունականների ծիսակատարություններն ու սովորույթները: Եվ վերջապես, առարկայի հիմանակն նպատակը կայանում է նրանում, որ աշակերտներին, գալիք սերնդին ներկայացնել Հայ եկեղեցին, ավելի ճանաչելի դարձնել նրան, ՕԳՆԵԼ որպեսզի նա սիրի եկեղեցին, (եկեղեցի ասելով չհասկանաք քարերն ու գմբեթը, ընդանուր եմ ասում): Եվ այսքանից հետո սովորեցնել նրանց, թե ի՞նչ է իրենից ներկայացնում իսլամը: Դուք հասկանու՞մ եք խոսքը մատաղ սերնդին է վերաբերվում և պետք է մաքսիմալ զգույշ լինել այն հարցում թե ինչ ենք մատուցում նրանց, ինչ ենք սովորեցնում:
Թե՞ էլի գռանտի հարց կա՞... Բա մուսուլմանը սենց բան կանե՞ր, սենց բան կխոսա՞ր...

 

Ռուբեն Խաչատրյան