Հենց այնպես ... կամ ' ուղղակի հայերեն սովորեք ...
Որ ասում եմ ոմանք գրում են միայն գրելու համար , չեք հավատում:Նախ որևէ նյութ գրելու , կամ ինչ որ մեկին դատափետելու համար ուսումնասիրեք այդ անձի կողմից, նախկինում հնչեցրած միտքը' ով ուզում է դա լինի :
Տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի ասածի մասին է խոսքը,որը հնչեցրել է Արգենտինայում :
Ուշադիր կարդացեք . Արդյոք ,"Իմ համակրանքը"-ի և "Մեր երիտասարդ սերնդի համար..."-ի միջև տարբերություն չեք տեսնում ?
Սերժ Սարգսյանը Հանրայինի եթերից ...
«Իմ համակրանքը միշտ եղել է բրազիլական և գերմանական ֆուտբոլի կողմը։ Ես կցանկանայի, որ չեմպիոն դառնար Գերմանիայի ընտրանին» ...
ՀՀ նախագահը Արգենտինայում ...
«Մեր երիտասարդ սերնդի համար Արգենտինան նախ և առաջ ֆուտբոլային գերտերություն է, Մարադոնայի և Մեսսիի երկիրը: Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի բնակչության զգալի հատվածը երկրպագում է ձեր երկրի հավաքականին, որին ես մաղթում եմ մեծ հաջողություններ»։
Հ.Գ. Առանց որևէ մեկին պաշտպանելու մտադրությամբ,ուղղակի ճիշտը մնում է ճիշտ ..
Սերժ Կանայան